A.5 Ադմինիստրատորի գործիքներ
ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգում պահեստային պատճենների ստեղծում, տեղափոխում և վերականգնում
KBA-01271-M3Y6HJ
Բովանդակություն

 ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ աշխատանքի ընթացքում երբեմն անհրաժեշտ է լինում տվյալները տեղափոխել մեկ համակարգչից մյուսը, օրինակ` գրասենյակի համակարգչից տան համակարգիչ և հակառակը: ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգում տվյալների պահոցի տեղափոխումը իրականացվում է պահեստային պատճենմամբ և վերականգնմամբ:

Տվյալների պահոցի պահեստային պատճեն ստեղծելու և համակարգչում կամ արտաքին կրիչների վրա հիշելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

1.     ՀԾ-Հաշվապահ համակարգում բացել Պահեստային պատճեններ պատուհանը (Աշխատանք->Ադմինիստրատորի գործիքներ->Պահեստային պատճեններ): Կոնտեքստային ցանկից ընտրել Ավելացնել հրամանը:  

2.     Ստեղծել պատճենը դիալոգ պատուհանում ընտրել պահոցը, լրացնել մեկնաբանությունը և սեղմել Կատարել կոճակը:

3.     Պատճենումն ավարտվելուց հետո կհայտնվի հետևյալ հաղորդագրությունը:

4.     Ընտրել նոր ավելացված պահեստային պատճենի տողը և կոնտեքստային ցանկից կատարել Հիշել որպես… հրամանը:

5.     Save as պատուհանում ընտրել գրադարանը, որտեղ պետք է հիշվի պահեստային պատճենը և սեղմել Save կոճակը:

Դիտողություն: Պահեստային պատճենի ֆայլի անվանումն ունի հետևյալ ֆորմատը` Պահոցի անվանում ՏարիԱմիսՕր ԺամՐոպեՎարկյան.asb:

 

Համակարգչում կամ արտաքին կրիչի վրա գտնվող պահեստային պատճենը վերականգնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

1.     ՀԾ-Հաշվապահ համակարգում բացել Տվյալների պահոցներ պատուհանը (Աշխատանք->Ադմինիստրատորի գործիքներ->Տվյալների պահոցներ): Կանգնել պահանջվող ՏՊ-ի վրա և կոնտեքստային ցանկից ընտրել Վերականգնել հրամանը:

2.     Հաստատել վերականգնման գործողությունը` սեղմելով Այո կոճակը:

3.     Restore պատուհանում ընտրել այն պահեստային պատճենի ֆայլը, որը պետք է վերականգնել և սեղմել Open կոճակը:

4.     Կհայտնվի հաղորդագրություն, որը նախազգուշացնում է այն մասին, որ պահեստային պատճենը վերականգնելիս ՏՊ-ի ընթացիկ տվյալները կհեռացվեն: Սեղմել Այո կոճակը:

Ուշադրություն: Եթե վերականգնելիս նշված պահեստային պատճենը ստեղծվել է այլ պահոցից, ապա էկրանին կհայտնվի հաղորդագրություն, որում նշված է այդ պահոցի անվանումը: Վերականգնման գործողությունը շարունակելու համար պետք է սեղմել Այո կոճակը:

5.     Վերականգնման ավարտից հետո կհայտնվի հետևյալ հաղորդագրության պատուհանը:

 

Վերականգնման գործողությունը կարելի է կատարել նաև Պահեստային պատճեններ մատյանից` նախապես ֆայլը մատյան ներմուծելուց հետո:

 

Համակարգչում կամ արտաքին կրիչի վրա գտնվող պահեստային պատճենը ցուցակ ներմուծելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները.

1.     ՀԾ-Հաշվապահ համակարգում բացել Պահեստային պատճեններ պատուհանը (Աշխատանք->Ադմինիստրատորի գործիքներ->Պահեստային պատճեններ): Կոնտեքստային ցանկից ընտրել Ներմուծել ֆայլ հրամանը:

2.     Import file պատուհանի միջոցով ընտրել պահեստային պատճենի ֆայլը և սեղմել Open կոճակը:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր