A.1 Հաշվապահություն
Ինչպե՞ս հաշիվ-ապրանքագրի տպվող տեսքում ավելացնել Կոդ սյունը
KBA-01223-CFNV1W
Question

Ինչպե՞ս հաշիվ-ապրանքագրի տպվող տեսքում ավելացնել Կոդ սյունը

Answer

ՀԾ-Հաշվապահ համակարգում հաշիվ-ապրանքագիրը Word արտահանելիս անհրաժեշտության դեպքում հնարավոր է ավելացնել Կոդ սյունը:

Դրա համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.

1.Բացեք AccTemplates թղթապանակը (սովորաբար այն գտնվում է C:\Program Files\Armenian Software\AS-Accountant\AccTemplates)      

2.Այս թղթապանակում գտնվող Word ֆորմատի Invoice ֆայլը վերանվանեք ցակացած այլ անվանմամբ:

 

3.Քանի որ ֆայլերը Read-only ռեժիմում են, դրանք վերանվանելիս ծրագիրը կպահանջի գործողության հաստատում.

Բացված պատուհանում սեղմեք Yes կոճակը:

 


 

4.  Invoicec ֆայլը վերանվանեք Invoice  (վերանվանումը կատարվում է նույն սկզբունքով, ինչ նախորդ ֆայլի դեպքում):

Հաշիվ-ապրանքագիրն արտահանելիս կավելանա Կոդ սյունը:

Additional Comments

Հաշիվ-ապրանքագրի նախկին տեսքին վերադառնալու համար անհրաժեշտ է վերականգնել ֆայլերի սկզբնական անվանումները:


© 2025 Հայկական Ծրագրեր