Հաշվետու ժամանակահատվածը այն ժամանակահատվածն է, որի ընթացքում օգտագործողները թղթապանակներ կանչելու և հաշվետվություններ դիտելու իրավասություն ունեն: Հաշվետու ժամանակահատված կարող է լինել ամիսը, եռամսյակը կամ տարին: Նպատակահարմար է համարվում, որ այդ ժամանակահատվածը լինի առնվազն 1 տարի: Այդ ժամանակահատվածից դուրս համակարգը չի թույլատրում որևէ թղթապանակ կանչել կամ հաշվետվություն դիտել:
Հաշվետու ժամանակահատվածը փոխելու համար “Ադմինիստրատորի ԱՇՏ” կամ “Գլխավոր հաշվապահի ԱՇՏ” աշխատատեղից պետք է “Աշխատասեղան”-> “Համակարգի պարամետրերի ուղղորդիչ” ճանապարհով կանչել և խմբագրել REPSTART և REPEND պարամետրերի արժեքները: Վերոնշալ պարամետրերը հեշտ կանչելու համար “Պարամետրեր” թղթապանակի նախնական ֆիլտրացման պատուհանի “Շաբլոն” դաշտում կարելի է գրել կոնկրետ պարամետրի անվանումը.
Հաշվետու ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը փոխելու համար “Պարամետրեր” թղթապանակում պետք է խմբագրել REPSTART պարամետրի արժեքը, իսկ հաշվետու ժամանակահատվածի վերջի ամսաթիվը փոխելու համար` REPEND պարամետրի արժեքը.
Եթե կան օգտագործողներ, որոնք պետք է կարողանան հաշվետվություններ դիտել յուրահատուկ ժամանակահատվածում, ապա նշված պարամետրերը պետք է կարգավորել ըստ օգտագործողների: Դրա համար պետք է համապատասխան պարամետրի վրայից մկնիկի աջ ստեղնի տակ բացվող ցանկից ընտրել “Ըստ օգտագործողի” հրամանը և բացվող ցանկում համապատասխան օգտագործողի համար պարամետրի արժեքը խմբագրել.
Այդ դեպքում տվյալ օգտագործողը “REPSTART (REPEND) պարամետրի արժեքները` ըստ օգտագործողների” թղթապանակում կերևա կարմիր տողով, որը նշանակում է, որ նրա հաշվետու ժամանակահատվածը յուրահատուկ է: Տվյալ օգտագործողի համար թղթապանակի “Լռությամբ արժեք” սյունը դատարկ է լինում, որը նույնպես ցույց է տալիս, որ նրա հաշվետու ժամանակահատվածը յուրահատուկ է:
Եթե որևէ օգտագործողի համար գոնե մեկ անգամ նշանակվել է յուրահատուկ հաշվետու ժամանակահաված, ապա դրանից հետո պարամետրի ընդհանուր խմբագրումը այդ օգտագործողի վրա չի ազդի:
Եթե որևէ աշխատակցի հաշվետու ժամանակահատվածը յուրահատուկից պետք է դառնա լռությամբ արժեքով, ապա տվյալ օգտագործողի համար REPSTART (REPEND) պարամետրը պետք է խմբագրել և դնել լռությամբ արժեքը: Այդ դեպքում տվյալ օգտագործողի համար կարմիր տողը վերանում է և “Լռությամբ արժեք” նշիչը դրվում է: