1. Եթե հնարավոր չէ ջնջել շարժը և ուղղել մուտքի փաստաթուղթը, ապա ուղղումները կատարվում են ընթացիկ մնացորդի համար:
2. Եթե ճիշտ չափման միավորով կոդը բացակայում է ՆԱ տեղեկատուում, ապա բացել այն:
3. Նոր կոդով նյութական արժեքի “Նյութական արժեքների հավաքածու” ներդիրում նշել “Հավաքածու է” ստուգավանդակը: “Նյութական արժեքների ցուցակ” աղյուսակի “Կոդ” դաշտում ընտրել այն նյութական արժեքի կոդը, որի չափման միավորը սխալ է լրացված եղել: “Քանակ” դաշտում լրացնել այն քանակը, որը պետք է պարունակի այդ հավաքածուն և հաստատել:
4. “Նյութական արժեքների կոմպլեկտավորման հանձնարարագրեր” թղթապանակից ավելացնել նոր փաստաթուղթ, “Նյութական արժեք” դաշտում նշել նոր ստեղծված նյութական արժեքի կոդը, “Քանակ” դաշտում լրացնել կոմպլեկտավորման ամսաթվի դրությամբ սխալ չափման միավորով նյութական արժեքի մնացորդը: Պարտադիր դաշտերը լրացնելուց և “Նյութական արժեքների ցուցակ” ներդիրը ստուգելուց հետո (ուշադրություն դարձնել ճիշտ խմբաքանակի ընտրությանը) հաստատել փաստաթուղթը:
5. Հիշեցում` եթե հետագայում սխալ չափման միավորով նյութական արժեքը այլևս չի օգտագործվելու, ապա ՆԱ տեղեկատուից այդ նյութական արժեքը խմբագրել և նշել “Փակման հայտանիշ” ստուգավանդակը: |