ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ աշխատանքի ընթացքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նշված ամսաթվով սինթետիկ հաշվի մնացորդը տարբերվում է այդ հաշվով հաշվառվող հիմնական միջոցների հանրագումարից:
Հիմնական միջոցների անալիտիկ և սինթետիկ թվերը ստուգելու համար պետք է միևնույն ամսաթվով կանչել Հաշվապահություն ենթահամակարգից Մնացորդներ և Հիմնական միջոցներ ենթահամակարգից Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունները: Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվության մեջ պետք է նշել միևնույն հաշվով հաշվառվող հիմնական միջոցների տողերը և համախառն հաշվեկշռային արժեքների և կուտակված մաշվածության հանրագումարները համեմատել Մնացորդներ հաշվետվության սինթետիկ հաշիվների մնացորդների հետ:
Շեղումները կարող են առաջանալ հետևյալ դեպքերից
- Հիմնական միջոցների հետ կատարվել են գործողություններ, որոնց սինթետիկ գործառնությունները չեն գրանցվել
- Հիմնական միջոցների հաշվառման համար նախատեսված փաստաթղթի գործառնությունների հաշիվները և գումարները խմբագրվել են օգտագործողի կողմից և չեն համապատասխանում մուտքագրված հիմնական միջոցներին
- Սինթետիկ հաշվով գրանցվել են գործառնություններ, որոնց հիմքը հիմնական միջոցների հաշվառման համար նախատեսված փաստաթուղթ չէ, օրինակ` Հիշարար օրդեր:
Շեղման փատճառները հայտնաբերելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
-
Պարզել շեղման առաջացման առաջին ամսաթիվը:
-
Գտնել այն փաստաթղթերը որոնք շեղման պատճառ են հանդիսացել: Դրա համար պետք է կանչել շեղման ամսաթվի համար ՀՄ-ների գործողությունների մատյանը և ստուգել, թե արդյո՞ք բոլոր փաստաթղթերի հաշվապահական ձևակերպումները գրանցված են (այդ փաստաթղթերի համար Գործառնության դրոշակը դադարկ է նշված), կամ արդյո՞ք ձևակերպման գումարները համապատասխանում են հիմնական միջոցների գումարներին:
-
Եթե 2-րդ կետում նշված դեպքերը չեն հայտնաբերվել կամ հայտանբերելուց և կարգավորելուց հետո շեղումը չի վերացել, ապա պետք է կանչել ստուգվող հաշվի գործառնությունների մատյանը կամ T-հաշիվը և ստուգել, արդյո՞ք բոլոր գործառնությունները գրանցված են հիմնական միջոցների հաշվառման համար նախատեսված փաստաթղթերով: |