Գրասենյակային մաս
Ինչպես դառնալ հասանելի Գնորդի Patver հավելվածում
KBA-01588-S4F9W4
Բովանդակություն
b2b.armsoft հարթակի հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է նախապես ծրագրի Դրույթների b2b.armsoft հարթակ բաժնում լրացնել Հարթակի մասնակից դաշտը՝ նշելով b2b.armsoft հարթակում գրանցված մասնակցի տվյալները։ Հարթակի մասնակից ընտրելու համար պարտադիր պայման է Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնում ՀՎՀՀ դաշտի լրացված լինելը։ ՀՎՀՀ դաշտի լրացված լինելու դեպքում Մասնակից դաշտի ընտրման ցուցակում ավտոմատ առաջարկվում է մասնակիցը։ 

Patver հավելվածում Գնորդ կազմակերպություններին  հասանելի լինելու համար անհրաժեշտ է ծրագրի գրասենյակային մասում կատարել հետևյալ գործողությունները

1. Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգից ընտրել Գնորդներ տեղեկատուն։

2. Ընտրել այն Գնորդին,որի համար ցանկանում եք դառնալ հասանելի Patver հավելվածում։

3. Բացել գնորդի քարտը,բացվող պատուհանում ընտրել b2b.armsoft հարթակ էջը և լրացնել հետևյալ դաշտերը․ 

  • Պատվիրող կազմակերպություն-Տվյալ կազմակերպության ունիկալ կոդն է b2b.armsoft-ում։ Ներկայումս լրացվում է ավտոմատ՝ Հայկական Ծրագրեր ընկերության կողմից։ Դաշտում արժեքի բացակայության դեպքում դիմել b2b.armsoft սպասարկման խմբին՝ 060690910 հեռախոսահամարով։
  • Նշել Մասնակցել Գնորդի տվյալների բարելավման ծրագրին և Հասանելի է Patver հավելվածում ստուգավանդակները։

  • Հասանելի տվյալների ժամանակահատված դաշտում անհրաժեշտ է սահմանել ընթացիկ օրվան նախորդող օրերի քանակ կամ ամսաթիվ,որից սկսած տվյալ Գնորդի համար հասանելի կլինի գնորդի և մեր ընկերության միջև կատարված գործարքների (պատվեր, վաճառք, վճարում, վերադարձ) պատմությունը։




4. b2b.armsoft հարթակ էջը լրացնելուց հետո բացել Կոնտակտներ էջը և լրացնել հետևյալ դաշտերը․

  • Անուն-Նշել գնորդի կոնտակտային անձի անունը,ով օգտագործում է Patver հավելվածը։
  • Հեռախոս-Նշել տվյալ գնորդի այն հեռախոսահամարը,որով նա մուտք է  գործում Patver հավելված։Հեռախոսահամարն անհրաժեշտ է նշել հետևյալ ֆորմատով՝ +374xxxxxxxx։
  • Տվյալները հասանելի են Patver հավելվածում-Patver հավելվածում տվյալ կոնտակտային անձին գնորդի և մեր ընկերության միջև կատարված գործարքները հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է նշել այս ստուգավանդակը։




Տալ Հիշել հրամանը։

Նշված գործողությունները կատարելուց հետո՝  առավելագույնը 15 րոպե անց դուք կդառնաք հասանելի  տվյալ գնորդի Patver հավելվածում։




Եթե ցանկանում եք գնորդի Patver հավելվածում անմիջապես դառնալ հասանելի,ծրագրի Ադմինիստրատորի գործիքներ բաժնից անհրաժեշտ է տալ Թարմացնել գնորդների տվյալները Patver հավելվածում հրամանը և բացվող պատուհանում սեղմել Կատարել։



Լրացուցիչ մեկնաբանություն


© 2025 Հայկական Ծրագրեր