A.4 Նյութական արժեքներ
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև
KBA-01074-FXX55C
Question
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև
Answer

    ՀԾ-Հաշվապահ համակարգի հետ աշխատանքի ընթացքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նշված ամսաթվով սինթետիկ հաշվի մնացորդը տարբերվում է այդ հաշվով հաշվառվող նյութական արժեքների հանրագումարից:

   Համակարգում նյութական արժեքների անալիտիկ և սինթետիկ մնացորդների համապատասխանեցումը ստուգելու համար նախատեսված է  ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման ստուգում հաշվետվությունը: Համակարգի ճիշտ շահագործման դեպքում այդ հաշվետվությունում շեղման գումարները պետք է հավասար լինեն զրոյի:

 

 

     Եթե կա անհամապատասխանություն, ապա ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման ստուգում հաշվետվության մեջ տվյալ հաշվի դիմաց Շեղման գումար դրամով սյունում գրված է զրոյից տարբեր թիվ:

 

 

   Շեղումները կարող են առաջանալ հետևյալ դեպքերից
   1. Նյութական արժեքների հաշվառման համար նախատեսված փաստաթղթի գործառնությունները չեն գրանցվել սինթետիկ հաշիվներով 

   2. Նյութական արժեքների հաշվառման համար նախատեսված փաստաթղթի գործառնությունների հաշիվները կամ գումարները խմբագրվել են օգտագործողի կողմից և չեն համապատասխանում մուտքագրված նյութերի արժեքներին
   3. Նյութական արժեքների համար նախատեսված սինթետիկ հաշվով գրանցվել է գործառնություն, որի հիմքը նյութական արժեքների հաշվառման համար նախատեսված փաստաթուղթ չէ: 

   Շեղման փատճառները հայտնաբերելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.
   1. ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման ստուգում  հաշվետվության տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Շեղման ամսաթիվ հրամանը: Այս հրամանի օգնությամբ կարելի է արագ պարզել շեղման առաջացման առաջին ամսաթիվը

   2. Շեղման ամսաթիվ (հաշվի կոդը) դիալոգ պատուհանում նշել ժամանակահատված, որի ընթացքում առաջացել է շեղումը: Պարզության համար կարելի է նշել համակարգի ներդրամ ամսաթվից մինչև ընթացիկ ամսաթիվը:

   3. Ձևավորված հաշվետվությունում կպատկերվի  նշված ժամանակահատվածում շեղման առաջացման առաջին ամսաթիվը: 

    4. Շեղման ամսաթիվը պարզելուց հետո, պետք է գտնել այն փաստաթղթերը որոնք շեղման պատճառ են հանդիսացել: Դրա համար վերոնշյալ հաշվետվության տողի վրայից բացվող կոնտեքստային ցանկից պետք է կանչել շեղման ամսաթվի համար նյութական արժեքների փաստաթղթերի մատյանը և ստուգել, թե արդյո՞ք բոլոր փաստաթղթերի հաշվապահական ձևակերպումները գրանցված են (այդ փաստաթղթերի համար Գործառնության դրոշակը դադարկ է նշված), 

կամ արդյո՞ք ձևակերպման գումարները համապատասխանում են նյութական արժեքների գումարներին: 

   5. Եթե 4-րդ կետում նշված դեպքերը չեն հայտնաբերվել կամ  հայտանբերելուց և կարգավորելուց հետո շեղումը չի վերացել, ապա պետք է կանչել շեղված հաշվի գործառնությունների մատյանը կամ T-հաշիվը և ստուգել, արդյո՞ք բոլոր գործառնությունները գրանցված են նյութական արժեքների հաշվառման համար նախատեսված փաստաթղթերով:

 

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր