ՀԾ-Հաշվետար 2012 համակարգում ստեղծված է Armsoft Remote Support ծրագրի օգնությամբ հեռահար սպասարկում ստանալու հնարավորություն: Ծրագիրը թույլ է տալիս Հայկական Ծրագրեր ընկերության մասնագետին ինտերնետի միջոցով միանալ պատվիրատուի համակարգչին և լուծել համակարգի շահագործման հետ կապված խնդիրները:
Որպեսզի Հայկական Ծրագրեր ընկերության մասնագետը կարողանա միանալ Ձեր համակարգչին, անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
- Սպասել, մինչև էկրանին հայտնվի Armsoft Remote Support ծրագրի պատուհանը և լրացվեն Your ID և Password դաշտերի արժեքները
- Your ID և Password դաշտերի արժեքները հաղորդել սպասարկող մասնագետին
- Ձեր համակարգչին միանալուն պես, Էկրանի ներքևի աջ անկյունում կառաջանա հետևյալ պատուհանը.
Armsoft Remote Support ծրագրի մասին
Armsoft RemoteSupport ծրագրը հանդիսանում է TeamViewer 6 ծրագրի կլիենտական մասը: TeamViewer ծրագրի առավելություններն են`
1. Հեռահար սպասարկում առանց ծրագրի տեղադրման
2. Աշխատանքի հեշտություն
3. Firewall-ների հետ աշխատանքի հարմարավետություն: Կարիք չկա կատարել լրացուցիչ աշխատանքներ համակարգչի հասանելիությունն ապահովելու համար: Անհրաժեշտ է միայն ունենալ ինտերնետ
4. Տվյալների գաղտնագրված տեղափոխություն: TeamViewer-ը ներառում է տվյալների ամբողջական գաղտնագրում` հիմնված RSA, AES (256 Bit)ստանդարտների վրա
5. Տեղափոխվող պատկերի որակի օպտիմիզացում`կախված ինտերնետի արագությունից
6. Ֆայլերի տեղափոխության հնարավորություն
7. Սպասարկողի և պատվիրատուի միջև հաղորդակցվելու հնարավորություն (հաղորդագրություններ (chat), աուդիո-վիդեո կապ)
|