A.3 Փաստաթղթեր
Ինչպես տեղադրել լոգոտիպը Հաշիվ-Ապրանքագրի Word ձևանմուշում
KBA-01326-B0PNPB
Բովանդակություն

Եթե ցանկանում եք, որ ՀԾ-Հաշվետար 2012 համակարգից Հաշիվ-Ապրանքագիրը Word արտահանելիս երևա ձեր կազմակերպության լոգոտիպը, պետք է այն տեղադրել փաստաթղթի համապատասխան ձևանմուշում: Հաշիվ-Ապրանքագրի ձևանմուշի ֆայլը Invoice.doc-ն է, որը գտնվում է BkTemplates թղթապանակում (C:\Program Files\Armenian Software\AS-BookKeeper 2012\BkTemplates): 

Ձևանմուշը խմբագրելու համար անհրաժեշտ է նախ անջատել Read-only հատկությունը: Դրա համար ֆայլի վրա մկնիկի աջ կտտոցով բացվող ցանկից ընտրեք Properties հրամանը:

Բացված պատուհանում անջատեք Read-only դրոշակը և սեղմեք OK:

                                                                                                 

 Բացեք Invoice.doc ֆայլը, տեղադրեք կազմակերպության լոգոտիպը և հիշեք փոփոխությունը:

                                                                         

 

Հաջորդ անգամ ՀԾ-Հաշվետար 2012 համակարգից Հաշիվ-Ապրանքագիրը Word արտահանելիս կերևա ձեր տեղադրած լոգոտիպը:

Եթե դուք ցանկանում եք, որ տարբեր տվյալների պահոցներից արտահանված փաստաթղթերն ունենան տարբեր լոգոտիպեր, կատարեք հետևյալ քայլերը.

1.      AS-BookKeeper 2012 թղթապանակում ստեղծեք BkTemplates թղթապանակի պատճենը:

                                                   

Ստեղծված BkTemplates - Copy թղթապանակը վերանվանեք հետևյալ կերպ`<տվյալների պահոցի անվանում>_BkTemplates: Օրինակ` Default տվյալների պահոցի դեպքում պատճենված թղթապանակը պետք է ունենա Default_BkTemplates անունը:

3.      Թղթապանակի համապատասխան ձևանմուշում տեղադրեք լոգոտիպը: 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր