- Եթե Առևտրային գործակալ տեղեկատուի
Ապրանքների հասանելիություն և Նախընտրելի ապրանքներ էջերի ցուցակում կա
որևէ փակված ապրանք, ապա ծրագիրը բերում է զգուշացնող և ոչ թե արգելող նշան ու
հաղորդագրություն։ Շարժական մաս չեն տրամադրվում փակված ու ոչ հասանելի ապրանքները
- Առևտրային գործակալի հասանելի
ապրանքներ և Առևտրային գործակալի
նախընտրելի ապրանքներ տեղեկատուներում ավելացել է Ապրանքը փակված է սյուն
- Գնորդ տեղեկատուն Հիշելիս ՀՎՀՀ դաշտի բացատները այժմ
ավտոմատ հեռացվում են
- Ավելացել
է Գնորդ տեղեկատուի համար տպվող տեսք
նկարագրելու հնարավորություն
- Գնորդներ տեղեկատուից Ավելացնել երթուղու ձևանմուշին հրամանը
կատարելիս ցուցադրվող հաղորդագրությունում նշվում է «Ստեղծվեց երթուղու ձևանմուշ» կամ «Թարմացվեց երթուղու ձևանմուշը»
- Գնորդներ տեղեկատուից Ավելացնել երթուղու ձևանմուշին հրամանով բացվող
պատուհանում Վաճառքի գոտի և Առևտրային գործակալ դաշտերի միաժամանակ
դատարկ լինելու դեպքում ցուցադրվող հաղորդագրությունում նշվում է «"Առևտրային գործակալ" և
"Վաճառքի գոտի" դաշտերի արժեքները միաժամանակ դատարկ չեն կարող լինել»
- Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում քարտեզի վրա հաշվետվությունում տարանջատվում են երթուղու
առաջին և վերջին ֆիքսված կոորդինատները
- Ավելացել
է Գնորդների գնացուցակի փակման
ներմուծման excel ֆայլ, իսկ Գնորդների
գնացուցակների փոփոխում մատյանում՝ Գնորդների
գնացուցակի փակում հրաման
- Ավելացել է Ապրանքների զեղչերի
փոփոխման հայտեր թղթապանակ, որտեղից հնարավոր է դիտել և մշակել շարժական մասից
ստացված Ապրանքների զեղչերի
փոփոխությունները
- Ավելացել է Նվերների ակցիաներ հաշվետվություն
- Ավելացել
է Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխում
մատյան՝ Խմբագրել և Հաստատել նոր զեղչերը հրամաններով
1․ Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպվող տեսքի "Orders"
էջի կարգավորումներ և "DeliveryNote"
էջի կարգավորումներ բաժիններում ավելացել է
Ցույց տալ խմբավորված ապրանքի խմբերը պարամետրը 0(Ոչ) և 1(Այո)
արժեքներով
2․ Առաքման հանձնարարական ըստ շախմատաձև տպվող տեսքի Settings
էջում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝
- Ցույց տալ խմբավորված ապրանքի խմբերը պարամետրի լռությամբ արժեքը 0 է
- "Առաքման հանձնարարական" էջի կարգավորումներ
և
"Բեռնագիր" էջի կարգավորումներ բաժիններում ավելացել է Ցույց տալ լրացուցիչ չափման միավորը պարամետրը,
որի 1 արժեքի դեպքում Ապրանքի Քանակը,
Միավորի արժեքը հաշվարկվում են ըստ լրացուցիչ չափման միավորի
- "Բեռնագիր" էջի կարգավորումներ բաժնում ավելացել է Տպել
գները պարամետրը՝ 1-Գնացուցակից և 2-Փաստաթղթից
արժեքներով։
3․ Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի տպելու ձևանմուշում ավելացել է փաստաթղթին կցված Տպելու գնացուցակով ապրանքի գինը և
գումարը
4․ Ապրանքների առկայություն excel ֆայլում ավելացել է Պահեստ
սյուն
5․ Ավելացել է Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի
տպելու ձևանմուշ
1․ Վաճառքի պատվեր փաստաթղթում Օգտագործող չունեցող Առևտրային գործակալ նշելու դեպքում պահեստների հասանելիությունն այժմ
ստուգվում է ըստ ընթացիկ օգտագործողի
2․ Վաճառքի պատվերների հիման վրա Ապրանքների տրամադրում
առաքիչին փաստաթուղթ ստեղծելիս տրամադրվող քանակներն այժմ հնարավոր է
մուտքագրել շտրիխ կոդը կարդացող սարքով: Այդ նպատակով՝
- Դրույթներ->Սարքավորումներ բաժնում ավելացել է
Սկաների բարամետրեր ենթաբաժինը
- Վաճառքի պատվերների հիման վրա Ապրանքների տրամադրում
առաքիչին փաստաթուղթ ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Առաքման քանակները չլրացնել ստուգավանդակ,
որն ակտիվ է դառնում Ցույց տալ փաստաթղթերը
ստուգավանդակը նշելու դեպքում։
- Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում ավելացել է Սկաներ բաժին՝ Գծիկավոր կոդ
և Պատվերի N դաշտերով։ Եթե
մուտքագրվում է ապրանքի այնպիսի կոդ, որը չկա Պատվերի
N դաշտում նշված փաստաթղթում, ապա ծրագիրը
բերում է զգուշացնող հաղորդագրություն։
3․ Պատվերների և Վաճառքների առաջարկը այժմ աշխատում է նաև գրասենյակային մասում։ Պատվերի, Վաճառքի առաջարկում պարամետրերի
խումբը Դրույթների Շարժական սարքեր բաժնից
տեղափոխվել է Ընդհանուր բաժին
4․ Այժմ Վաճառք փաստաթուղթը հնարավոր
է արտահանել RS.GE առանց Ապրանքների
տրամադրում առաքիչին փաստաթուղթն RS.GE արտահանելու
5․ Վաճառք փաստաթղթում
ավելացել է Դուրս գրման ամսաթիվ դաշտ,
որն ավտոմատ լրացվում է դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման
ժամանակ
6․ Վաճառքներ թղթապանակից
այժմ հնարավոր է տարբեր Բաժիններով Կատարել
մարում և Վճարում
7․ Վաճառքներ թղթապանակի
նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գտնվելու
վայր բազմանշումային դաշտը, իսկ
թղթապանակում՝ Գտնվելու վայր և
Գտնվելու վայրի անվանում սյուները
8․ Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառք
փաստաթղթի Բաժին և Վաճառքի գոտի դաշտերը
9․ Ըստ արտաքին կոդերի արտահանման տպվող տեսքում Import
to AS-Accountant էջի Գնորդի հաշիվ դաշտի
արժեքում այժմ լրացվում է 2211
10․Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ և Ապրանքների
տրամադրում առաքիչին փաստաթղթերի աղյուսակների սյուների լայնությունը դարձել է
հիշվող
11․Դուրս գրված հաշիվների սերիան և համարը Վաճառքի
պատվերների, Վաճառքների և Վաճառքի վերադարձերի վրա արտացոլելիս Արտահանված է հարկային ծրագիր ստուգավանդակի վրա այժմ ստուգում չի
կատարվում
12․Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը հարկային ծրագիր
արտահանելիս բացվող երկխոսության պատուհանից հեռացվել է Հարկային հաշվի տեսակ դաշտը
13․Այժմ
հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառքի
պատվեր փաստաթղթի Ամսաթիվ դաշտը։ Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի Ամսաթիվ
դաշտը նշված տողերով խմբագրելու դեպքում առաջարկվում է Վերահաշվարկման երկխոսության պատուհանը
14․Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերում, եթե Գնորդը
չի պատկանում փաստաթղթում նշված վաճառքի գոտուն, փաստաթուղթը հիշելիս բերում է
զգուշացնող հաղորդագրություն, որ տվյալ գնորդը չի գտնվում տվյալ գոտում
15․Եթե Վաճառքի
վերադարձ փաստաթուղթը կոնկրետ Վաճառք
փաստաթղթի հիման վրա է ստեղծված, ապա ստուգում է կատարվում, որ երկու
փաստաթղթերում էլ նշված լինի նույն Գնորդն
ու Բաժինը
16․Վճարում փաստաթուղթ
ստեղծելիս Առևտրային գործակալ դաշտը
լրացված լինելու դեպքում Գնորդերի ընտրման
ցուցակում այժմ միայն երևում են տվյալ առևտրային գործակալին հասանելի վաճառքի
գոտիների գնորդները
17․Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել
Վճարում փաստաթղթի Ամսաթիվ, Փաստաթղթի խումբ, Մեկնաբանություն
և Մարում փաստաթղթի Ամսաթիվ, Մարման տեսակ, Փաստաթղթի խումբ,
Մեկնաբանություն դաշտերը
18․Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանից Վաճառք
ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանը համապատասխանեցվել է Վաճառքի պատվերներ թղթապանակից Վաճառք ստեղծելիս բացվող երկխոսության
պատուհանին
19․Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանից կամ Վաճառքի
պատվերներ թղթապանակից Վաճառք
ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում՝
- Փոխել արժեքները բաժնի բացված կամ փակված լինելը դարձել է հիշվող
- Փոխել արժեքները բաժնում ավելացել է նաև Առևտրային
գործակալ և Վաճառքի գոտի դաշտերի
խմբագրման հնարավորություն։
20․Վաճառքների վճարումներ և մարումներ հաշվետվության նախնական
ֆիլտրման պատուհանում ավելացել է Վաճառքի
գոտի բազմանշումային դաշտը, իսկ
հաշվետվությունում՝ Վաճառքի գոտի և
Վաճառքի գոտու անվանում սյուները
21․Գնորդի քաղվածք հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ մնացորդը օրվա վերջում ստուգավանդակ, որը նշելու դեպքում
քաղվածքում յուրաքանչյուր գործարքի օրվա դրությամբ ցույց է տրվում տվյալ Գնորդի մնացորդը
22․Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում կատարվել են հետևյալ փոփոխությունները
- նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Փաստաթղթի վիճակ հիշվող դաշտ, իսկ Գործողություն դաշտը նույնպես դարձել է
հիշվող
- այժմ ցուցադրվում են նաև Սևագիր վիճակ ունեցող վաճառքները և
ավելացել է Վիճակ սյուն։
1․ Բոլոր թղթապանակների, հաշվետվությունների և մատյանների նախնական ֆիլտրման
պատուհանի Ժամանակահատված դաշտը դարձել
է հիշվող
2․ Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Արտահանել
տպվող տեսքի պարամետրերը գործողությունը
3․ Շարժական
մասից ստացված ծանուցման մեջ այժմ երևում է նաև Առևտրային գործակալի կոդը և անունը
4․Դրույթների b2b.armsoft հարթակ բաժնում ավելացել է Մասնակցել գնորդի
տվյալների ստացման բարելավման ծրագրին պարամետրը
5․Դրույթների Համակարգային բաժնում ավելացել է Վեբ սերվիսի
հարցումների կատարման առավելագույն ժամանակ (վայրկյան) պարամետրը
6․Գլխավոր ժապավենի Օգնություն բաժնում
ավելացել է Ստուգել b2b.armsoft կապը հրամանը։
Այն կատարելիս բացվող պատուհանի Ստուգել կոճակով
հնարավոր է ստուգել Տարբերակների
թարմացման, WCF բոլորին հասանելի ծառայությունների, WCF բաժանորդներին հասանելի
ծառայությունների, Rest ծառայությունների և Ամպային ծառայությունների հասանելիությունը
7․ Ավելացել է
համակարգն ավտոմատ թարմացնելու հնարավորություն։ Այդ նպատակով՝
- Եթե
համակարգիչը միացված է ինտերնետ ցանցին, ապա նոր տարբերակի թողարկման դեպքում
օգտագործողը ստանում է ծանուցում հետևյալ հաղորդագրությամբ՝ «Հասանելի է համակարգի թարմացումը»
- Գլխավոր ժապավենի Օգնություն
բաժնում ավելացել է Ստուգել թարմացումները
հրամանը։ Այն կատարելիս բացվող Թարմացնել
համակարգը պատուհանի Բեռնել
կոճակով հնարավոր է թարմացնել համակարգի տարբերակը
8․ Համակարգում
ավելացել է SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։ Այդ նպատակով՝
- Դրույթների b2b.armsoft հարթակ
բաժնում ավելացել է Կազմակերպության
անվանումը SMS–ի համար դաշտ
- Գնորդ
տեղեկատուի Կոնտակտներ էջում ավելացել
է Ուղարկել SMS ստուգավանդակը, որը
նշված լինելու դեպքում ստուգվում է Հեռախոս
դաշտի՝ +374xxxxxxxx ֆորմատին համապատասխան լինելը
- Դրույթների b2b.armsoft հարթակ
բաժնում Հարթակի մասնակից դաշտը
լրացված լինելու դեպքումՎճարումներ
թղթապանակում ավելանում են Ուղարկել SMS
հաղորդագրություն, Դիտել SMS հաղորդագրություն(ներ)ը հրամանները
- Վճարումներ
թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել
է Ցույց տալ –ի ուղարկման վիճակը ստուգավանդակը,
որը նշելու դեպքում թղթապանակում ավելանում է նաև Ուղարկված է SMS սյունը։
- Վաճառքներ-b2b.armsoft հարթակ
բաժնում ավելացել է SMS
հաղորդագրություններ թղթապանակը։
- Փոխվել է թղթապանակների՝ Նոր և Բոլոր էջերի դասավորվածությունը
- Փաստաթղթերում Գնորդ դաշտի վրա
սեղմելիս բացվող պատուհանում ցուցադրվում է Գնորդի
կոդը, Լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն և
Գործունեության հասցեն
- Ավելացել է փաստաթղթերը ըստ Առևտրային
գործակալի ֆիլտրելու հնարավորություն
- Վաճառքի պատվերներ թղթապանակում ավելացել է Բաց ֆիլտրը,
որով հնարավոր է առանձնացնել Վաճառք
ունեցող և չունեցող Վաճառքի պատվերները
- Ավելացել է Վաճառքի հիման վրա կոճակով Վաճառքի
վերադարձ ստեղծելու հնարավորություն
- Եթե Նվեր տրվող ապրանքին կցված է Տարա, ապա փաստաթղթերում Նվեր տրվող ապրանքի հետ կցված Տարան էլ է առաջարկվում որպես նվեր
- Ապրանքների հավաքման պատուհանում ավելացել է ըստ տառերի արագ փնտրման հնարավորություն
- Ապրանքների հավաքման պատուհանում ավելացել է Ապրանքի
նկարը մեծացնելու հնարավորություն
- Փաստաթղթերում այժմ երևում է նաևԱռևտրային
գործակալի անվանումը
- Ի պահ տրված ապրանքներ հաշվետվությունում այժմ երևում են միայն ի պահ հանձնված ապրանքներ ունեցող Գնորդները
- Բարելավվել է Ապրանքներ տեղեկատուի
ցուցակների արագագործությունը
- Ապրանքների զեղչեր բաժնում ավելացել է Ապրանքների զեղչի
հայտ ավելացնելու հնարավորություն։ Ապրանքների
զեղչ հնարավոր է սահմանել նաև զեղչ չունեցող Գնորդների համար
- Կարգավորումներ-Կապ բաժնում Պորտը չլրացնելու դեպքում
ծրագիրն այժմ լռությամբ վերադարձնում է 80 արժեքը
- Կարգավորումներ-Լոկալ պարամետրեր բաժնի Պատմության
ստացման օրերի քանակ պարամետրերի խմբում ավելացել է Երթուղիներ պարամետրը, որով հնարավոր է սահմանել փաստացի երթուղիների
ստացման օրերի քանակը