ԱԱՀ-ի տեղեկանքում կարմիր գույնով ներկվում են այն դաշտերը, որոնք պարտադիր պետք է լրացվեն, սակայն դատարկ են մնացել: Պարտադիր լրացվող են հետևյալ համարների սյուները`2 - Իրավաբանական անձի անվանում, 3 - ՀՎՀՀ, 4- Հաշիվ ապրանքագրի համարը, 5 - Հաշիվ ապրանքագրի ամսաթիվը:
Վերոնշյալ դաշտերը մնում են դատարկ, եթե գրանցված փաստաթղթերում կամ գործընկերներ տեղեկատուում որոշ տվյալներ լրացված չեն:
Դուրս գրված հարկային հաշիվներ

Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում Իրավաբանական անձի անվանումը չի լրացվում, եթե Հաշիվ-Ապրանքագիր փսատաթղթում նշված չէ գնորդը կամ Գործընկերներ տեղեկատուում լրացված չէ գնորդի Լրիվ անվանում դաշտը:


Դուրս գրված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում ՀՎՀՀ դաշտը չի լրացվում,եթե Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում նշված չէ գնորդը կամ Գնորդ էջում ՀՎՀՀ դաշտը դատարկ է:

Ստացված հարկային հաշիվներ

Ստացված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում Իրավաբանական անձի անվանումը չի լրացվում,եթե Ստացված ծառայություններ փաստաթղթում նշված չէ մատակարարը կամ Գործընկերներ տեղեկատուում մատակարարի Լրիվ անվանում դաշտը դատարկ է:


Ստացված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում ՀՎՀՀ դաշտը չի լրացվում, եթե Ստացված ծառայություններ փսատաթղթում նշված չէ մատակարարը կամ Գործընկերներ տեղեկատուում մատակարարի ՀՎՀՀ դաշտը դատարկ է:

Ստացված հարկային հաշիվների վերաբերյալ աղյուսակում Հաշիվ ապրանքագրի համարը և Հաշիվ ապրանքագրի ամսաթիվը դաշտերը չեն լրացվում,եթե Ստացված ծառայություններ փաստաթղթում նշված չեն Ձեռքբերման փաստաթղթի համար և ամսաթիվ դաշտերը:


Տեղեկանքում դեղին գույնով ներկվում է ստացված հարկային հաշիվների բաժնում Հաշիվ ապրանքագրի ամսաթիվը դաշտը, երբ Ստացված ծառայություններ փաստաթղթում Ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվ դաշտի արժեքը հաշվետու ժամանակաշրջանից դուրս է:

Օրինակ` Ստացված ծառայություններ փաստաթուղթը գրանցվելէ 20/10/2011 ամսաթվին, սակայն հարկային հաշվում նշված է 03/11/2011 ամսաթիվը:

 |