1. 2017 թվականից փաստաթղթերի ավտոհամարակալումը 0001-ից սկսելու համար պետք է Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում փաստաթղթերի առաջարկվելիք հերթական համարները փոխարինել 0001-ով (կամ այն համարով, որից ուզում եք սկսել փաստաթղթերի ավտոհամարակալումը).
Այն օգտագործողները, որոնք վարում են վճարման հանձնարարագրերի առանձին համարակալում` ըստ հաշվարկային հաշիվների, պետք է առաջարկվելիք հերթական համարները փոխեն Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուում` յուրաքանչյուր տողում խմբագրելով Հերթական փաստաթղթի համարը դաշտի արժեքը: Դրամարկղի մուտքի օրդեր և դրամարկղի ելքի օրդեր փաստաթղթերի հերթական համարները կարգավորվում են ըստ դրամարկղերի: Հերթական համարների կարգավորումը կատարվում է Դրամարկղեր տեղեկատուից.
2.2017 թվականի աշխատավարձի հաշվարկները կատարելու համար անհրաժեշտ է համակարգ մուտքագրել այդ տարվա աշխատանքային օրերի և ժամերի քանակները: Այդ անելու համար պետք է Աշխատավարձ ենթահամակարգի Տաբելներ տեղեկատուի մեջխմբագրել 01 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2017 և ամիսների աշխատանքային օրերի քանակները փոխարինելով հետևյալով. Աշխատանքային ժամերի քանակները մուտքագրելու համար պետք է խմբագրել 02 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2017 և ամիսների աշխատանքային ժամերի քանակները փոխարինելով հետևյալով.
Տեղեկություն: Օրինակում բերված թվերը համապատասխանում են 5-օրյա աշխատանքային շաբաթվան և 8-ժամյա աշխատանքային օրվան: 3. Փաստաթուղթը 2017 թվականով գրանցելու ժամանակ հնարավոր է, որ հայտնվի «Ամսաթիվը աշխատանքային ժամանակահատվածում չէ ... » հաղորդագրությունը: Աշխատանքային ժամանակահատվածը կարգավորելու համար կարելի է օգտվել «Փաստաթուղթը գրանցելիս հայտնվում է Ամսաթիվն աշխատանքային ժամանակահատվածում չէ ... հաղորդագրությունը» հոդվածից: |