A.5 Աշխատավարձ
Ինչպես ստանալ հաշվետվություն որոշակի ժամանակահատվածի աշխատակիցների քանակի վերաբերյալ
KBA-01170-7JPCQ8
Բովանդակություն

Հաշվետվությունը ստանալու համար պետք է իրականացնել հետևյալ քայլերը.

1. Աշխատակիցներ թղթապանակի նախնական ֆիլտրացման պատուհանի 'Ցույց տալ ազատվածներին (նշված Ա/Թ-ց սկսած)' դաշտում լրացնել  տվյալ ժամանակահատվածի սկզբի ամսաթիվը:

2. Թղթապանակը դասավորել ըստ 'Ընդունման ամսաթիվ' սյան:

3. Թղթապանակից ֆիլտրել և հանել այն աշխատակիցներին, որոնք աշխատանքի են ընդունվել տվյալ ժամանակահատվածի վերջին ամսաթվից հետո:

Լրացուցիչ մեկնաբանություն

Վերոնշյալ քայլերը իրականացնելու դեպքում թղթապանակում կընդգրկվեն նաև բոլոր այն աշխատակիցները, որոնք ընդունվել և ազատվել են տվյալ ժամանակահատվածում:

Որոշակի ժամանակահատվածի աշխատակիցների քանակը կարելի է ստանալ նաև օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվության միջոցով: Ստորև ներկայացվում է օգտագործողի կողմից նկարագրված հաշվետվության օրինակ, որի նախնական ֆիլտրացման պատուհանն ունի հետևյալ տեսքը.

  

 Կից ներկայացվող ֆայլ.

Հաշվետվություն որոշակի ժամանակահատվածի աշխատակիցների վերաբերյալ


© 2025 Հայկական Ծրագրեր