A.5 Աշխատավարձ
01.01.2022թ. եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերի փոփոխությունները
KBA-01615
Բովանդակություն

01.01.2022թ ուժի մեջ են մտնում եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը, ըստ որի եկամտային հարկի դրույքաչափը դառնում է 21 տոկոս, իսկ մասնակցի կողմից վճարվող պարտադիր կուտակային վճարը` 4.5 տոկոս: Այդ իսկ պատճառով ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգում անհրաժեշտ է փոխել հետևյալ պարամետրերը`


1.Կարգավորումներ և դրույթներ հանգույցի Սանդղակային օրենսդրական պարամետրեր թղթապանակում ավելացնել`   

եկամտային հարկի նոր սանդղակ, որը  կգործի 01/01/22թ-ից և կունենա հետևյալ արժեքը` 1-ից մինչև 9,999,999,999  21%:

2.Կարգավորումներ և դրույթներ հանգույցի   Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր թղթապանակում 01/01/22թ-ից անհրաժեշտ է ավելացնել`

  • PS6 Մասնակցի կողմից կատարվող պարտադիր կուտակային վճարի տոկոս պետության կողմից աշխատողի հարկային բեռի նվազեցումից հետո  պարամետրի նոր արժեք` 4.5%:
  • 945 Նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը պարամետրի նոր արժեք` 86,075.95 դրամ:
  • 45M Նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը և նպատակային սոց. Վճարը պարամետրի արժեք` 91,275.17 դրամ:
  • MH1 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը և նպատակային սոց. վճարը (40-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի արժեք` 544.97 դրամ:
  • MH2 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը և նպատակային սոց. վճարը (36-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի արժեք` 609.40 դրամ:
  • MH3 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը և նպատակային սոց. վճարը (24-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի արժեք` 912.76 դրամ:
  • MH4 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը (40-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի նոր արժեք` 513.93 դրամ:
  • MH5 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը (36-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի նոր արժեք` 574.69 դրամ:
  • MH6 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը (24-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի նոր արժեք` 860.76 դրամ:

 

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր