ՀԾ-Հաշվապահ 6
Նոր տարբերակ` ՀԾ-Հաշվապահ 6 (6.0.21): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը
KBA-01459-JK5NQ4
Բովանդակություն

Տարբերակ 6.0.21 (11.02.2014-05.03.2014)

Նոր հնարավորություններ

Ֆինանսական հաշվետվություններ բաժնում ավելացվել են Ձև 1 - Ձև 5: Հաշվետվությունները լրացվում է MS Excel համակարգի ֆայլում:

Հաշվապահություն ենթահամակարգում ավելացվել է Հաշվետվությունների ձևեր հրամանը, որի միջոցով արտապատկերվում է ստանդարտ հաշվետվությունների և փաստաթղթերի դատարկ ձևերը MS Word և MS Excel համակարգի ֆայլերում:

6.0.21_1

Ավելացվել է հնարավորություն արտահանել Հաշիվ ապրանքագիրը հարկային հաշվի թղթային ձևը MS Word համակարգ:

6.0.21_2

Ադմինիստրատորի գործիքների Արտահանել տվյալներ ցանկում ավելացել է Հաշվային պլան տեղեկատուի արտահանումը XML ֆորմատով:

Հաշիվ ապրանքագրի ներմուծման InvoiceImport.xlsx, InvoiceGroupImport.xlsx ֆայլերում ավելացվել են Մատակարարի գործունեության հասցե և Գնորդի գործունեության հասցե դաշտերը:

Աշխատավարձի ձևակերպումներ, Վճարումներ և Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթերում ավելացվել է Հաշվարկի ամսաթիվ դաշտ:

6.0.21_3

Արձակուրդայինի հաշվարկ և Վերջնահաշվարկ փաստաթղթերում միջին ամսական աշխատավարձը սահմանված նվազագույն աշխատավարձից ցածր լինելու դեպքում հաշվարկում վերցվում է նվազագույն ամսական աշխատավարձը` համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի:

Պետության և Գործատուի հաշվին տրված նպաստների արտացոլում հաշվետվություններում.

Հաշվարկային թերթիկում և Ամփոփ տվյալներում Ֆինանսավորման աղբյուրները ներկայացվում են առանձին տողերով,

Հաշվարկային տվյալների ընդլայնված տարբերակում ավելացվել է Ֆինանսավորման աղբյուր սյուն:

Հիմնական միջոցների ներմուծման FAImport.xlsx ֆայլում ավելացվել է Ձեռքբերման փաստաթղթի ամսաթիվ դաշտը:

 

Համակցում ՀԾ- Բանկ համակարգի հետ

Ավելացվել է հնարավորություն ՀԾ-Բանկ համակարգ ներմուծել Աշխատավարձ, Հիմնական միջոց, Պահեստ և Արագամաշ առարկաներ ենթահամակարգերի հետ կապված ձևակերպումները:

Համակցում առևտրային ծրագրերի հետ

Առևտրային ծրագրերի հետ համակցումը հեշտացնելու նպատակով ծրագրավորման ինտերֆեյսում ավելացվել է հնարավորություն Հաշիվ ապրանքագիր գրանցելիս ստանալ փաստաթղթի ներքին ունիկալ համարը:

Լուծված խնդիրներ

Բանաձևեր տեղեկատուում արժեքների վերահաշվարկման կարգավորում

RemDbByAnGroup բանաձևի հաշվարկի կարգավորում:

 

Պահեստ

ՆԱ անալիտիկ և սինթետիկ թվերի շեղման առաջացման ամսաթիվը չհայտնաբերելու դեպքում ցուցադրվող հաղորդագրության կարգավորում:

ՆԱ վերագնահատում փաստաթղթում Մուտքի ամսաթվի վերագրման կարգավորում:

Կարգավորում Պահեստի ելքի օրդերի տպման պարզեցված ձևանմուշում:

 

Աշխատավարձ

Հավելումներ տեղեկատուի XML արտահանման-ներմուծման կարգավորում:

Կարգավորում Նպաստների հաշվարկ, Արձակուրդայինի հաշվարկ և Վերջնահաշվարկ փաստաթղթերի տպելու ձևը դիտելիս, երբ փաստաթղթում միջին օրական գործակիցը 0 է:

Ադմինիստրատորի կարգավիճակ չունեցող օգտագործողի իրավասությունների կարգավորում Աշխատավարձի փաստաթղթերի մատյանում:

Ամփոփ տվյալների ցուցադրման կարգավորում, երբ պարտադիր կենսաթոշակային գումարներ չկան:

Վճարումներ փաստաթուղթը XML ֆորմատից ներմուծման ժամանակ հաշվարկի ամսաթվի ստուգման կարգավորում:

 

Հիմնական միջոցներ

Հիմնական միջոցների Տեղեկանք ըստ քարտարանի հաշվետվությունում տվյալների ցուցադրման կարգավորում:

Կարգավորումներ ՀՄ գույքագրում փաստաթղթի տպվող ձևում:

 

Արագամաշ առարկաներ

Շահագործվող ԱԱ-ների տեղաշարժ փաստաթղթի տպվող ձևում քանակների ցուցադրման կարգավորում:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր