Միջին արձակուրդայինի հաշվարկ (հին ՀԾ-Հաշվապահություն 4.8 տարբերակով)
'Ադմինիստրատորի ԱՇՏ'->'Օգտագործողի կողմից նկարագրված հաշվետվություններ'-ից հաշվետվությունը ներմուծելուց հետո անհրաժեշտ է մեկ անգամ խմբագրել WAVG001 հաշվետվության 'Հաշվետվության պարամետրեր' ներդիրի PPARCDS-'Պարգևատրման կոդերը, որոնք կներառվեն 1/12-ի մասով' փոփոխականի արժեքը և

լրացնել Ձեր ընկերությունում գործող պարգևատրման համապատասխան կոդերը:
Միջին աշխատավարձը ձևավորվում է 'Հավելում' և 'Պարգևատրման 1/12' սյան արժեքները գումարելուց հետո:
Ընդ որում 'Պարգևատրման 1/12' սյան դեպքում կարելի է օգտագործել հանրագումարը,

իսկ 'Հավելում' սյան գումարներից պետք է ընտրել (Insert-ով) բոլոր այն տողերը, որոնց 'Արձակուրդ կամ հիվանդաթերթիկ' արժեքը հավասար է 0-ի

և հաշվել այդ գումարների միջինը օգտագործելով Ctrl+G Մ-միջինը նշիչը:
Տրված օրինակում միջին ամսական գումարը կազմում է 25,833.33 դրամ(պարգևատրման գումարները /12) + 206,916.67 դրամ(6 լրիվ ամիսների միջինը) = 232,750 դրամ: