Ենթադրենք անհրաժեշտություն է առաջացել որևէ սինթետիկ հաշվով վարել ըստ գործընկերների անալիտիկ հաշվառում: Տվյալ հաշվով ըստ գործընկերների հաշվառումն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բացել Հաշվային պլան տեղեկատուն, խմբագրել տվյալ հաշիվը և միացնել ՙՀաշվառում ըստ գործընկերների դրոշակը:
Եթե տվյալ հաշիվը չունի սկզբնական մնացորդ կամ շարժ, ապա դրոշակը միացնելուց հետո կակտիվանա գործընկերներով հաշվառումը և այդ հաշվով գործառնություն գրանցելիս համակարգը կպահանջի նշել գործընկերոջ կոդը: Բայց եթե տվյալ հաշվով կա շարժ կամ մնացորդ, գործընկերոջ դրոշակը միացնելիս բացվում է պատուհան, որը զգուշացնում է, որ փոփոխությունը հաստատելուց հետո այն հնարավոր չի լինի անջատել:
Եթե օգտագործողը հաստատում է փոփոխությունը, բացվում է լրացուցիչ դիալոգ պատուհան, որտեղ առաջարկվում է ընտրել այն գործընկերոջը, որին պետք է ժառանգվի տվյալ հաշվի ամբողջ շարժն ու մնացորդները: Եթե վերոնշյալ հաշվի հետ կապված են եղել մեկից ավելի գործընկերներին վերաբերվող տվյալներ, առաջարկվում է վարվել հետևյալ կերպ: Դիալոգ պատուհանում նշել որևէ գործընկերոջ կոդը, որի վրա կտեղափոխվի հաշվի ողջ մնացորդն ու շարժը: Ապա խմբագրել տվյալ հաշվի բոլոր գործառնությունները և նշել ճիշտ գործընկերներին: Ուշադրություն!!! Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը սխալմամբ միացնելու դեպքում այն անջատելը բավականին աշխատատար է, այդ պատճառով ուշադիր եղեք այն միացնելիս: Եթե այնուամենայնիվ սխալմամբ միացվել է Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը և անհրաժեշտություն կա այն անջատելու, անհրաժեշտ է խմբագրել տվյալ հաշվի ողջ շարժն ու մնացորդները և ժամանակավոր փոխարենը գրել որևէ այլ հաշիվ: Բոլոր գործառնությունները խմբագրելուց հետո կարելի է Հաշվային պլան տեղեկատուից խմբագրել տվյալ հաշիվը և անջատել Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը: Դրանից հետո պետք է նորից խմբագրել բոլոր գործառնությունները և գրել հին հաշիվը:
|