Վերջին տարիներին լայն տարածում է ստանում օգտագործման համար ազատ OpenOffice.org օֆիսային փաթեթի մեջ ներառված OpenOffice.org Writer ծրագիրը: OpenOffice.org Writer ծրագիրը նախատեսված է տեքստային և աղյուսակային փաստաթղթեր ստեղծելու, դիտելու, խմբագրելու և տպելու համար: Այն հանդիսանում է հանրաճանաչ MS Word ծրագրի անվճար անալոգը: OpenOffice.org Writer ծրագրի օգտագործումը չի ենթադրում որևէ արտոնագրային կամ այլ վճարում և դուք կարող եք բեռնել ու սկսել կիրառել այն:
ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգը թույլ է տալիս փաստաթուղթն արտահանել OpenOffice.org Writer համակարգ ODT ֆորմատով: ODT ֆորմատով արտահանումը կատարվում է շատ անգամ ավելի արագ քան DOC ֆորմատով արտահանումը:
Դիտողություն: ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգը տեղադրելուց հետո փաստաթղթերը կարտահանվեն MS Word համակարգ դեռ հին` DOC ֆորմատով:
Որպեսզի Արտահանել MS Word հրամանը կատարելիս փաստաթուղթն արտահանվի ODT ֆորմատով, անհրաժեշտ է փաստաթղթի համապատասխան ձևանմուշը տեղափոխել ACCTEMPLATES թղթապանակ:
Ձևանմուշը տեղափոխելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Բացել համակարգի աշխատանքային թղթապանակում (C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 2011) գտնվող ACCTEMPLATES_ODT թղթապանակը
2. Copy հրամանով պատճենել անհրաժեշտ ֆայլը, օրինակ Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի ձևանմուշ invoice.odt-ը:
3. Բացել համակարգի աշխատանքային թղթապանակում գտնվող ACCTEMPLATES թղթապանակը
4. Paste հրամանով ձայնագրել ODT ֆայլը
Հաջորդ անգամ համակարգից Հաշիվ-Ապրանքագիրը OpenOffice.org Writer կարտահանվի ODT ֆորմատով: