ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքները ՀԾ-Հաշվետար 2012 համակարգ ներմուծելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Բացեք Հայկական Ծրագրեր ընկերության վեբ-կայքի (www.armsoft.am) Սպասարկում էջը:

2. Էջի ներքևում գտնվող Արտարժույթի փոխարժեքներ 2010թ. հղումի վրա մկնիկի աջ կտտոցով բացվող ցանկից ընտրեք Save Target As… հրամանը:

3. Ընտրեք այն վայրը, որտեղ ցանկանում եք բեռնել ֆայլը, և սեղմեք Save կոճակը:

4. Բեռնումն ավարտելուց հետո սեղմեք Run կոճակը:

5. Հաստատեք գործողությունը` կրկին սեղմելով Run կոճակը:

6. Սեղմելով Browse կոճակը` ընտրեք այն վայրը, որտեղ ցանկանում եք պատճենել ֆայլը և սեղմեք Install կոճակը:

7. Մուտք գործեք ՀԾ-Հաշվետար 2012 համակարգի համապատասխան տվյալների պահոց և կատարեք Աշխատանք →Ադմինիստրատորի գործիքներ → Ներմուծել տվյալներ հրամանը:

8. Բացված պատուհանի ձախ բաժնում ընտրեք այն թղթապանակը որտեղ պատճենվել է ֆայլը: Նշեք աջ բաժնում հայտնված ExchangeRates2010.xml ֆայլը, ակտիվացրեք Արտարժույթի փոխարժեքներ տողը և սեղմեք Կատարել կոճակը:

9. Ներմուծման ժամանակ մինչև այդ համակարգում գրանցված փոխարժեքները մնում են անփոփոխ: Նոր փոխարժեքները ներմուծելու համար անհրաժեշտ է նախ հեռացնել տվյալ օրով արդեն գրանցված փոխարժեքները: Համակարգը բերում է կրկնությունների մասին հետևյալ տեսքի հաղորդագրություն:
 |