ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ 4.0 համակարգում Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքի փոփոխության կիրառությունը
01.01.2013 թ-ից ուժի մեջ է մտնում ՀՕ-246-Ն “Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքը”:
Նոր օրենսդրությանը համապատասխան աշխատավարձի հաշվարկը ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ 4.0 համակարգում կատարվում է հետևյալ կերպ.
Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր`
1. Art` «Եկամտահարկի և սոց. ապ. Հաշվետվությունները ԼՂՀ ֆորմատով» պարամետրով կարգավորվում է ԼՂՀ և ՀՀ քաղաքացիների հաշվարկը: Եթե «Art» պարամետրի արժեքը 0 է և աշխատանքային ամսաթիվը 2013թ. է, ապա «Նշումների փոփոխության» փաստաթղթում «Կենսաթոշակային ֆոնդը պահվում է» և «Գործատուի սոցապը հաշվարկվում է» դաշտերը չեն երևում, ինչպես նաև այդ տվյալները չեն երևում «Հաշվարկային տվյալներ» հաշվետվության մեջ: Պարամետրի 1 արժեքի դեպքում, եթե նշված է ՀՀ քաղաքացի, ապա տվյալ դաշտերը նշումների փոփոխություններում երևում են, սակայն չխմբագրվող են, ԼՂՀ քաղաքացի նշելու դեպքում դաշտերը խմբագրվող են:
2. NLg`
a. «Միջինների հաշվարկի ձևը արձակուրդի հաշվարկում», պարամետրի (Աշխ. Օրենսգրքի 195 հոդվածի փոփոխություն) բացակայության դեպքում «Արձակուրդայինի հաշվարկ» փաստաթղթի «Միջիններն ըստ ամիսների» ներդիրի «Գումար» և «1/12-րդ մասով» սյուների արժեքները գումարվում են, այդ գումարին ավելանում է ստորև ներկայացված սանդղակով հաշվարկված թիվը ( եթե միջինի ամիսը 2012 թ-ի ամիս է)`
· մինչեւ 20 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ.
· 20 000 դրամից մինչեւ 100 000 դրամ աշխատավարձի դեպքում` 7 000 դրամ գումարած 20 000 դրամը գերազանցող գումարի 15 տոկոսը.
· 100 000 դրամից ավելի աշխատավարձի դեպքում` 19 000 դրամ գումարած 100 000 դրամը գերազանցող գումարի 5 տոկոս
Այնուհետև, ստացված գումարը համամասնորեն բաժանվում է «Գումար» և «1/12-րդ մասով» սյուների միջև:
b. Պարամետրի ավելացման դեպքում կատարվում է վերոնշյալ հաշվարկը, այն բացառությամբ, որ այդ հաշվարկում չի մասնակցում «1/12-րդ մասով» սյունը:
Հարկ է նշել, որ պարամետրը ի սկզբանե բացակայում է «Օրենսդրական և օգտագործողի պարամետրերում», եթե ցանկանում ենք փոփոխել անհրաժեշտ է ավելացնել պարամետրը:
3. AVG` «Միջինների գրանցման ձևը հիվանդաթերթիկների հաշվարկում» պարամետրի 0 արժեքի դեպքում հիվանդաթերթիկի միջինները գրանցվում են հաշվարկային ամսում` անկախ նրանից թե քանի ամիսներում է ընկած հիվանդության նպաստը, իսկ 1 արժեքի դեպքում` միջինները գրանցվում են այն ամիսներում, որոնցում աշխատակիցը գտնվել է հիվանդության մեջ:
4. W45` «Եկամտահարկի ժամանակագրական հաշվարկը հիվանդաթերթիկում» պարամետրի արժեքը պատվիրատուների մոտ անհրաժեշտ է դնել 1:
5. 945` «Հիվանդաթերթիկի մինիմալ գումարը» 01.01.2013-ից անհրաժեշտ է դարձնել կամ 35,000 կամ 46,269.30 (35,000-ի կեղտոտը): Այդ որոշումը կայացնել “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” ՀՀ օրենքի Հոդված 1 և Հոդված 4-ով: Հայկական Ծրագրերի տեսակետով ճիշտը 46,296.30-ն է, սակայն օրենքում հստակ ձևակերպված չէ:
ԼՂՀ քաղաքացիների դեպքում հիվանդաթերթիկ հաշվարկելիս «Հիվանդաթերթիկի մինիմալ գումարը» անհրաժեշտ է ձեռքով փոխել «Հիվանդաթերթիկի» փաստաթղթի մեջ, քանի որ համակարգում այս պահին գոյություն չունի առանձին պարամետր ԼՂՀ մինիմալ աշխատավարձի համար:
Սանդղակային օրենսդրական պարամետրեր`
Հայաստանի քաղաքացիների համար անհրաժեշտ է «Սանդղակային օրենսդրական պարամետրերում» ստուգել, որպեսզի լրացված լինի հետևյալ սանդղակը 01.01.2013թ.-ից`
Ամսական հարկվող եկամտի չափը |
Հարկի գումարը |
Մինչև 120000 դրամ |
Հարկվող եկամտի 24.4 տոկոսը |
120000 – 2000000 դրամ |
29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոսը |
2000000 դրամից ավել |
518.080 դրամին գումարած 2000000 դրամը գերազանցող մասի 36 տոկոսը |
Հավելումներ և պահումներ
ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ համակարգի 4.18.0 տարբերակը փոխելուց «Հավելումներ և Պահումներ» տեղեկատուում ավելանում են հետևյալ նշիչները.
a. Ծրագրային հավելումների համար`
· 945,946,947,948 կոդերում ավտոմատ դրվում է “Վճարման պահով” նշիչը, եթե եկամտահարկը պահվում է
· 931-934, 941-943 կոդերում ավտոմատ դրվում է “Բազային աշխատավարձ” նշիչը, եթե եկամտահարկը պահվում է
· 909 կոդում (թաղման նպաստ) միշտ դրվում է “Նվազեցվող եկամուտ” նշիչը,` Եկամտային հարկի օրենքի համաձայն
· 915-920` «Հատուկ հաստատուն Հ/Պ» կոդերում դրվում է.
“Բազային եկամուտ” – եթե ընդամենը հատկացված է, եկամտահարկը պահվում է և ապահովագրավճար չէ
“Վճարման պահով” – եթե ընդամենը հատկացված է, հաստատուն տոկոսով եկամտահարկը պահվում է և ապահովագրավճար չէ:
b. Օգտագործողների կողմից ավելացված հավելումների համար.
· “Բազային եկամուտ” նշիչը դրվում է, եթե եկամտային հարկը պահվում է և հավելումը ապահովագրավճար չէ:
· “Վճարման պահով” նշիչը դրվում է, եթե հավելումը եկամտային հարկի հաստատուն տոկոսով հարկվող է:
Պետք է ուշադրություն դարձնել, որ եթե կան հավելումներ, որոնցից «Եկամտահարկը» և «Հաստատուն տոկոսով եկամտահարկը» չի պահվում, ապա ծրագիրը ոչ մի նշիչ ավտոմատ չի դնելու: Այդ հավելումները անհրաժեշտ է առանձին դիտարկել և խմբագրել: Դրանք կարող են լինել նաև “Նվազեցվող եկամուտներ” (Օրինակ` Արձակման կամ թաղման նպաստների դեպքում):
Օրենսդրության հետ կապված, եթե տվյալ կազմակերպությունը կարիք ունի ավելացնել նոր տեսակի «Նվազեցվող եկամուտներ», ապա անհրաժեշտ է բացել նոր հավելում, միացնել «Ընդամենը հատկացված» է և «Նվազեցվող եկամուտ» նշիչները` առանց «Եկամտահարկը պահվում է» և «Հաստատուն տոկոսով եկամտահարկը պահվում է» նշիչների:
Անհրաժեշտ է մեկ առ մեկ նայել բոլոր այլ հավելումները և որոշել պետք է, թե ոչ դնել «Այլ եկամուտ» և «Վճարման պահով» նշիչները (օրինակ` օգնություններ, գործուղման նորմայից ավել փոխհատուցման գումարներ և այլն):
Օգտագործողի կողմից բացված այն պահումների փոխարեն, որոնց վրա դրված է «Եկամտահարկը պահվում է» նշիչը, անհրաժեշտ է նկարագրել նոր հավելում, որտեղ կնշվի հավելման տիպը (բազային կամ այլ եկամուտ) և կմուտքագրվի բացասական գումարով:
Քաղաքացիաիրավական պայմանագրեր
Սկսած 4.18.0 տարբերակից աշխատակիցը քաղաքացիաիրավական պայմանագրով է, թե ոչ նշվում է հավելման մեջ (հայաստանի քաղաքացիների համար): Եթե նախկինում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակիցների համար, բացված չէր առանձին «Հաստատուն հավելում» , ապա անհրաժեշտ է բացել նոր հավելում, որի վրա դնել «Քաղաքացիաիրավական պայմանագիր» և «Վճարման պահով» նշիչները: Աշխատակից ավելացնելիս, եթե միայն քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատակից է, ապա ցանկալի է նշել աշխատակցի քարտում “Քաղաքացիաիրավական պայմանագիր” նշիչը, հետագա վերլուծություններ կատարելու համար:
Արձակուրդայինի հաշվարկ
a. Եկամտային հարկի մասին օրենքում նշված է, որ արձակուրդայինները հաշվարկվում են հաշվեգրման եղանակով: Եթե պատվիրատուն ուզում է ապագա ամսվան ընկնող արձակուրդայինից եկամտային հարկը հաշվարկել իր ամսում (ըստ օրենքի), ապա 942` «Արձակուրդը ապագա ամսվա ընթացիկ ամսում», հավելման վրա «Եկամտահարկը պահվում է» նշիչը պետք է հանել (հիմնականում բոլոր պատվիրատուների մոտ նշիչը դրված է): Այստեղ կարող է առաջանալ այն դեպքը, երբ աշխատողի մոտ ապագա ամսում գոյանում է պարտք կամ փոքր աշխատավարձ: Եթե տվյալ հիմնարկում կան ԼՂՀ աշխատակիցներ, որոնց աշխատավարձերը հաշվարկվում են ԼՂՀ օրենսդրությամբ, ապա ծրագիրը չի նայում այդ նշիչին և հաշվարկը կատարում է ապագա ամսվա արձակուրդայինի եկամտահարկը վերահաշվարկելու սկզբունքով:
b. Այն դեպքում, երբ վերահաշվարկման սկզբունքով է արձակուրդային հաշվարկվում, ապա եկամտահարկի նշիչը պետք է լինի դրված 941, 942, 943 կոդերի վրա (որի դեպքում հնարավոր է խնդիր առաջանա աշխատանքային տեսչության հետ ընթացիկ ամսում պակաս աշխատավարձ ստանալու պատճառով):
«Արձակուրդի տեսակ» տեղեկաուում չվճարվող արձակուրդներից անհրաժեշտ է տարանջատել «Երեխայի խնամքի» արձակուրդները` դնելով համապատասխան նշիչը, որը անհրաժեշտ է գրանցման հայտերը լրացնելու համար:
2012 թվականին առաջացած արձակուրդայինի հաշվարկ
2012թ-ին առաջացած և 2013թ-ին շարունակվող աշխատակցի ամենամյա արձակուրդի դեպքում ՀՀ օրենքով սահմանված կարգով վարձու աշխատողին արձակուրդից վերադառնալուց հետո, վերահաշվարկվում է 2013թ-ին բաժին ընկնող արձակուրդային գումարը` հիմք ընդունելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով որոշվող միջին ամսական աշխատավարձի չափը: Սա իրականացնելու համար 2013թ-ին ընկած օրերի համար պետք է կանչել համակարգում արձակուրդայինի հաշվարկը (առանց “Կատարել” սեղմելու և միջինների ամիսը դնելով նոյեմբեր (մեր կարծիքով)) և հիշել «Վերջնական գումարը»: «Հավելումներ, պահումներ» տեղեկատուում ավելացնել նոր հավելում օրինակ` «Արձակուրդայինի վերահաշվարկ նոր օրենքի հետ կապված», նշիչները դնել նույնը ինչ 943 կոդի վրա է դրված, «Հավելում/պահումների տիպեր» դաշտում նշել 3` «Ամսական հավելում», «Հավելում/պահումների հաշվարկի ձև» դաշտում նշել 01` «Հաստիքի հավելում/պահումների համար»: Այնուհետև տալիս ենք աշխատակցին նոր բացված «Այլ հավելում/պահում», «Գումար» դաշտում գրելով հիշված «Վերջնական գումար» և 943 կոդի գումարի տարբերությունը:
Հիվանդաթերթիկի փոփոխությունները
Հիվանդաթերթիկի փաստաթղթում ավելացել է ներկայացման ամսաթիվ դաշտը: Ներկայացման ամսաթիվ դաշտը օգտագործվում է այն դեպքում, երբ նշված է հիվանդաթերթիկի «Շարունակելի» նշիչը, որը անհրաժեշտ է «Եկամտային հարկի հաշվետվության» լրացման համար:
Հիշեցում`
2013թ-ի հունվար հաշվարկային ամսաթվով գործողություններ կարելի է կատարել ՄԻԱՅՆ ՀԾ-Կադրեր և Աշխատավարձ 4.0 համակարգի 4.18.0 տարբերակը տեղադրելուց հետո:
|