Տվյալների ամբողջականության ստուգում գործողությունը նախատեսված է աղյուսակներում գրանցված տվյալների փոխկապակցվածության անհակասելիությունը և ամբողջականությունը ստուգելու համար: Պահոցի տվյալների ամբողջականության ստուգումները կարելի է կատարել առանձին ենթահամակարգի համար կամ ամբողջ պահոցի համար:
Տվյալների ամբողջականությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1.Ընտրել Տվյալների ամբողջականության ստուգում հրամանը (Ադմինիստրատորի գործիքներ->Տվյալների ամբողջականության ստուգում):
2. Ընտրել այն ենթահամակարգերը, որոնք հարկավոր է ստուգել:

3. Սեղմել Կատարել կոճակը և սպասել մինչև կատարվի ստուգումը:

2.Ստուգման վերջում հայտնվում է Տվյալների ամբողջականության ստուգման ավարտ հաղորդագրությունը.

Ստուգումն ավարտելուց հետո հայտնաբերված հակասությունները գրանցվում են Սխալների քանակ սյունում: Դրանց մանրամասները կարելի է տեսնել Մանրամասներ հրամանի միջոցով բերվող հաշվետվությունում:
|