Այդ համապատասխանեցման համար ՀԾ Բանկ համակարգի V100217 տարբերակի 025, իսկ V100511 տարբերակի 009 թարմացումները տեղադրելուց հետո անհրաժեշտ քայլերն են.
1. Համակարգի PERRESOPTION (Օգտագործել պահուստավորման տոկոսներ դրույթը) պարամետրի արժեքը նշանակել «Այո»:
2. Ձևավորել «Պահուստավորման տոկոսադրույքի կարգավորումներ» փաստաթուղթը: Այն գտնվում է «Ենթահամակարգերի ադմինիստրատոր» ԱՇՏ/«Կարգավորումներ և դրույթներ» կետի տակ: Այսուհետև պահուստավորման գործընթացին մասնակցող ակտիվների հատկանիշները նշվելու են այստեղ: Ձևավորման գործընթացը հեշտացնելու համար մեր կողմից տրամադրվում է այս փաստաթղթի լրացված տարբերակի ներմուծման ենթակա ֆայլ: Ֆայլը կցված է սույն հոդվածին: Նշենք, որ մեր կողմից տրամադրվող ֆայլում նշված են պահուստավորման տոկոսադրույքի տարբերակումները միայն ըստ ակտիվի արժութայնության: Եթե Բանկում մինչ այս պահը գործում էին պահուստավորման տոկոսադրույքի տարանջատումներ ըստ որևէ հատկանիշի, ապա անհրաժեշտ է կազմակերպել երկու պահանջների համատեղում:
Կարգավորման փաստաթղթի կցված ֆայլ:
Փաստաթղթի ներմուծումը կատարվում է «Ադմինիստրատորի ԱՇՏ»/«Համակարգային աշխատանքներ»/«Փաստաթղթի ներմուծում կետից»:
Եթե ներմուծման արդյունքում հաղորդագրություն ստացվի, այդպիսի փաստաթղթի արդեն գոյություն ունենալու վերաբերյալ, սակայն այն դատարկ է (բանկի կողմից չի օգտագործվում), ապա անհրաժեշտ է.
· «Ադմինիստրատորի ԱՇՏ»/«Թղթապանակներ»/«Ստեղծված փաստաթղթեր»-ի երկխոսության պատուհանում «Փաստաթղթի տեսակ» դաշտում նշել «PerRes» և դատարկել մնացած դաշտերը: Հեռացնել բերված փաստաթուղթը:
· Կրկին ներմուծել ֆայլը:
3. «Ենթահամակարգեր («ՀԾ»)/ «Ադմինիստրատիվ մաս»/«Համակարգային աշխատանքներ»/«Այլ»/«Ընթացիկ փոփոխություններ, Այլ ֆունկցիաներ» կետից բացվող ցանկից ընտրել «Նշանակել պահուստավորման տոկոսները» կետը և կատարել: Հարցվող ամսաթվի դաշտում կարելի է գրել հունվար ամսվա ցանկացած օր (ֆունկցիայով հաշվապահական ձևակերպումներ չեն կատարվելու)` բացառությամբ 31/01/10-ի: Արդյունքում դասակարգվող ակտիվների պայմանագրերի վրա կնշանակվի իրենց ընթացիկ ռիսկի դասիչի նոր պահուստավորման տոկոսադրույքը` համաձայն վերը նշված «Պահուստավորման տոկոսադրույքի կարգավորումներ» փաստաթղթում նշված պայմանագրի հատկանիշների: |