Համակարգային սպասարկում
ՀԾ-Վճարումներ համակարգի սերվիսի տեղադրում
KBA-01491-JW5KN6
Բովանդակություն

ՀԾ-Վճարումներ համակարգի սերվիսի տեղադրում

·        

ՀԾ-Վճարումներ համակարգի սերվիսի տեղադրման համար կատարել  «ՀԾ-Բանկ և ՀԾ-Հաշվապահություն կիրառությունների սերվիսի տեղադրումը» -ը 

IIS - ի համապատասխան տարբերակի քայլերը  IntegrationService –ի համար: Անվտանգության նկատառումներով ցանկալի չէ IntegrationService-ը տեղադրել նույն սերվերի վրա, որտեղ տեղադրված է բանկային GatewayService-ը (AppServer):

·         Անհրաժեշտության դեպքում վերը նշված քայլերով ավելացված ճանապարհին տալ հասանելիություն արտաքին ցանցից (Internet -ից):

·         Համապատասխան տարբերակից տեղադրել IntegrationService թղթապանակի պարունակությունը և կարգավորել IntegrationService –ի Web.config-ը:

Web.config-ի կարգավորումներում ավելացված պարամետրերի նկարագրություն

Ø  GateWayAddress – Կիրառությունների սերվերի ճանապարհ: Եթե լրացուցիչ կարգավորումների (timeout և այլն ) կարիք առաջանա, կարելի է դատարկ թողնել այս պարամետրը և կարգավորել համապատասխան endpoint ավելացնելով:

Ø  GateWayUser – ՀԾ-բանկ համակարգի օգտագործող

Ø  GateWayPassword- ՀԾ-բանկ համակարգի օգտագործողի նշանաբան

Ø  GateWayLanguage- ՀԾ-բանկ համակարգի օգտագործողի աշխատանքային լեզուն ըստ լռության: 1հայերեն, մնացած դեպքերում անգլերեն:

Ø  TimestampExpiredInSecond- Ստացված հարցման թույլատրելի վաղեմություն վայրկյաններով: Խորհուրդ ենք տալիս 600 վայրկյան :

Ø  SettingsRefresherIntervalIsSecond - Կիրառությունների սերվերից ստացված և քեշավորված կարգավորումների թարմացման պարբերություն վայրկյաններով:

Ø  SettingsRefresherLogPath - Կարգավորումների թարմացման պատմության գրանցման ճանապարհ: Ցանկալի է լինի դատարկ, օգտագործվում է կարգաբերման (debug) –ի համար:

Ø  endpoint տես կցած օրինակը:

 

Web.config-ի օրինակ
Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր