ՀԾ-Հաշվապահ
Նոր տարբերակ - ՀԾ-Հաշվապահ 2011: Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը
KBA-01277-WTWQM6
Բովանդակություն

Անցում MS SQL Server 2005 Express տվյալների հենքի ղեկավարման համակարգի

ՀԾ-Հաշվապահ համակարգի նախորդ տարբերակներով աշխատանքի ընթացքում կա հաշվապահական տվյալների ամբողջականության խախտման և տվյալների պահոցի ֆայլի վնասման վտանգ: Տվյալների կորուստի և ամբողջականության խախտման հիմնական պատճառներ են պահոցների չափերի մեծանալը, աշխատանքի ընթացքում հոսանքի տատանումը, կապի խզումը, համակարգիչների կամ ցանցի անսարքությունը,Windows օպերացիոն համակարգի աշխատանքի խափանումը:

Հաշվապահական համակարգի հուսալիությունը և գրանցված տվյալների արժանահավատությունը համարելով առաջնային խնդիրներ, նոր տարբերակում կատարվել է անցում Access (MS Jet DatabaseEngine 3.5) տվյալների հենքի ղեկավարման կոմպոնենտից MS SQL Server 2005 Express տվյալների հենքի ղեկավարման համակարգի:

 

Հաշվապահություն

1.    Ավելացել է Թղթապանակ տեսակի պատուհանների տվյալները  XLSX ֆորմատով (MS Excel 2007-2010 ) կամ ODS ֆորմատով (OpenOffice.org Calc) արտահանելու հնարավորություն: Արտահանման ֆորմատը նշվում է դրույթների Ընդհանուր էջում ավելացած Թղթապանակների արտահանման ֆորմատ դաշտում։

2.  Դրույթների Կազմակերպություն էջում ավելացել է Պետ. ռեգ. գրանցման ա/թ. դաշտը։ Այս դաշտի արժեքն օգտագործվում է Գործատուների պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվետվությունում։

3.    Դրույթների Կազմակերպություն էջում ավելացել է Առաքողի գրանցման գրքի N դաշտը։ Այս դաշտի արժեքն օգտագործվում է Հաշիվ-Ապրանքագիր և Նյութական արժեքների տեղաշարժ փաստաթղթերը դուրս գրելիս:

4.     Օգնություն ցանկում ավելացել է Գիտելիքների շտեմարան  հրամանը: Այս հրամանով կարելի է մուտք գործել Հայկական Ծրագրեր ընկերության Հաճախորդների Սպասարկման պորտալի Գիտելիքների շտեմարան: Շտեմարանում Դուք կգտնեք ՀԾ-Հաշվապահ համակարգի շահագործման հետ կապված խնդիրների լուծումներ, հաճախ տրվող հարցերի պատասխաններ և մեթոդական հոդվածներ:

5.    Օգնություն ցանկում ավելացել է Հեռահար սպասարկում հրամանը: Այս հրամանով կարելի է բացել ArmSoft Remote Support  ծրագիրը, որը թույլ է տալիս մեր մասնագետին ինտերնետի միջոցով միանալ պատվիրատուի համակարգչին և լուծել համակարգի շահագործման հետ կապված խնդիրները:

6.    Օգնություն ցանկում ավելացել է Ֆայլերի բեռնում կայքից  հրամանը: Այս հրամանով բացվող Հայկական Ծրագրեր ընկերության վեբ էջից կարելի է բեռնել ՀԾ-Հաշվապահ համակարգի տեղադրման փաթեթները, թարմացումները, ուղեցույցներըէլ. բանալիների դրայվերներ և այլ օգտակար ծրագրեր:

 

Տեղեկատուներ

7.     Ավելացել է տեղեկատուների հետ մեկից ավելի օգտագործողների միաժամանակ աշխատելու հնարավորություն:

8.    Գործընկերներ տեղեկատուում ավելացել է նույն գործընկերոջ համար մեկից ավելի հաշվարկային հաշիվներ գրանցելու հնարավորություն:

9.    Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուում ավելացել է Էլ.սպասարկման միջոց դաշտը, որում նշվում է հաշվարկային հաշվի հեռահար էլեկտրոնային սպասարկման միջոցը: Հաշվարկային հաշիվը կարող է սպասարկվել ՀԾ-ԿլիենտԲանկ կամ  ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգով:

 

Փաստաթղթեր

10.  Ավելացել Է Առհաշիվ գումարների ծախս փաստաթուղթը: Այն  նախատեսված է գործուղման, ինչպես նաև գործուղումից տարբեր նպատակներով հաշվետու անձին առհաշիվ տրամադրված գումարների ծախսման հաշվետվությունը(ձև N 6` Դր-6) կազմելու և տպելու համար:

11.  Ավելացել է փաստաթղթերը DOCX ֆորմատով (MS Word 2007-2010) կամ ODT ֆորմատով (OpenOffice.org Writer) արտահանելու հնարավորություն:

12.  Ավելացել է Վճարման հանձնարարագիր փաստաթուղթը ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգ արտահանելու հնարավորություն:

13.  Ավելացել է Վճարման հանձնարարագիր փաստաթղթի կրեդիտ հաշվարկային հաշիվը Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուից ընտրելու հնարավորություն: Հնարավորությունը նախատեսված է կիրառել, երբ կատարվում է փոխանցում կազմակերպության հաշվարկային հաշվից իր այլ հաշվարկային հաշվին:

14.   Ստացված ծառայություններ, Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում և ԱԱ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում փաստաթղթերի Ընդհանուր էջում ավելացել է Դուրս գրման եղանակ դաշտը: Եթե մատակարարի կողմից հարկային հաշիվը դուրս է գրվել էլեկտրոնային տարբերակով, ապա այն չի արտացոլվի հարկային հաշիվների տեղեկանքում:

15.  Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի Մատակարար էջում ավելացել է Գործ. հասցե դաշտը խմբագրելու հնարավորություն։

16.  Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթում ավելացել է Առաքողի գրանցմանգրքի N դաշտում 9 նիշ մուտքագրելու հնարավորություն։

17.  Հաշիվ-Ապրանքագիր փաստաթղթի Գնացուցակ էջում ավելացել է ընդհանուր գումարը 100 դրամի ճշտությամբ դեպի ներքև կլորացնելու հնարավորություն։

18.  Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ), Պահեստի ելքի օրդեր, Նյութական արժեքների տեղաշարժ, Նյութական արժեքների կոմպլեկտավորում, ԱԱ-ի շահագործման հանձնում փաստաթղթերի ցուցակում տող ավելացնելիս կամ խմբագրելիս կատարվում է կոդի և պահեստի կրկնության ստուգում: Կրկնություն հայտնաբերելիս առաջարկվում  է հաստատել կրկնությունը կամ ուղղել տվյալները:

19.  Վաճառք(Մանրածախ) փաստաթղթի Գնորդ էջում ավելացել է Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N դաշտը։ Այս դաշտի արժեքը լրացվում է Գործընկերներ տեղեկատուից և օգտագործվում է փաստաթուղթը տպելիս և MS Word արտահանելիս։

 

Հաշվետվություններ

20.  Փաստաթղթերի մատյան և ՆԱ փաստաթղթերի մատյան թղթապանակներում ավելացել է Օգտագործող սյունը, որում պատկերվում է  փաստաթուղթը գրանցած կամ խմբագրած օգտագործողի անունը:

21. Այժմ Պահեստի ելքի օրդեր փաստաթղթի Ծախսի հաշիվ դաշտում նշված արժեքը պատկերվում է ՆԱ գործողությունների մատյան հաշվետվության Թղթակից օբյեկտ սյունում:

22. Շրջանառու մատյան հաշվետվությունում ավելացել է Բնութագիր սյունը, որում պատկերվում է նյութական արժեքը բնութագրող տեղեկությունը:

23. Ավելացված արժեքի հարկի հաշվարկի ձևը համապատասխանեցվել է 01.01.2011-ից ուժի մեջ մտած պետական եկամուտների
կոմիտեի նախագահի 14.06.2010թ. N1423-Ն հրամանի N1 հավելվածին:

 

Աշխատավարձ

24.  Ավելացել է Աշխատավարձ ենթահամակարգում մեկից ավելի օգտագործողների միաժամանակ աշխատելու հնարավորություն:

25.  Աշխատակիցներ տեղեկատուի Հասցեներ էջի Փողոց, տուն, շենք, բնակարան դաշտը բաժանվել է երեք մասի` փողոցտուն/շենք և բնակարան:

26.  Ավելացել է Վերջնահաշվարկ գործողությունը: Այս գործողությամբ կարելի է հաշվարկել և գրանցել չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը:

27.  Արձակուրդային գումարի հաշվարկում կիրառվող միջին աշխատավարձի հաշվարկը համապատասխանեցվել է 07.08.2010-ից ուժի մեջ մտած ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195-րդ հոդվածի փոփոխություներին: Այժմ պարգևատրում համարվող հավելումները միջին աշխատավարձի մեջ հաշվի են առնվում 1/12-ի չափով:

28.  Եկամտահարկի հաշվետվությունը համապատասխանեցվել է 11.04.2011-ից ուժի մեջ մտած  Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին հրահանգի հավելված 1-ում կատարված փոփոխություններին:

29.  Սոց. ապահովագրության հաշվետվությունը համապատասխանեցվել է 11.04.2011-ից ուժի մեջ մտած Պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվարկման եվ վճարման կարգի մասին հրահանգի հավելված 3ա-ում կատարված փոփոխություններին:

30.  Ավելացել է Աշխատավարձի վճարացուցակը ՀԾ-ԻնտերնետԲանկ համակարգ արտահանելու հնարավորություն:

31.  Ավելացել է ֆիզ. անձանց վճարված եկամուտների վերաբերյալ տեղեկությունները ստանալ XML ֆորմատով: Արտահանված ֆայլը հնարավոր է բեռնել Հարկային Ծառայության hաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ (file-online.taxservice.am):

32.  Ավելացել է Անհատական հաշվի բացման հայտ (Ձև Ֆ1), Անհատական հաշվի բացելու հայտերի տիտղոսաթերթ (Ձև 8), Անհատական հաշվետվության տիտղոսաթերթ (Ձև 9) և Վճարային տեղեկագիր Դր-3 հաշվետվությունները DOCX ֆորմատով (MS Word 2007-2010) կամ ODT ֆորմատով (OpenOffice.org Writer) արտահանելու հնարավորություն:

 

ՀիմնականՄիջոցներ

33.  Ավելացել է Հիմնական միջոցներ ենթահամակարգում մեկից ավելի օգտագործողների միաժամանակ աշխատելու հնարավորություն:

34.  Հիմնական միջոցներ տեղեկատուի Ընդհանուր էջում ավելացել են Դուրսգրման եղանակ, Ձեռքբերման փաստաթղթի N և Ձեռքբերման փաստաթղթի ա/թ դաշտերը: Այս դաշտերի արժեքների հիման վրա Տեղեկանք հարկային հաշիվների վերաբերյալ հաշվետվությունում լրացվում են ստացված հարկայն հաշվի տվյալները:

35.   Ավելացել է հիմնական միջոցների փաստաթղթերը DOCX ֆորմատով (MS Word 2007-2010) կամ ODT ֆորմատով (OpenOffice.org Writer) արտահանելու հնարավորություն:

36.   ՀՄ-ի շրջանառություն բացված ըստ գործողությունների հաշվետվությունում ավելացել են Սկզբնական արժեքի հաշիվ, Մաշվածության հաշիվ, Ծախսի հաշիվ սյուները:

 

Ադմինիստրատորի գործիքներ

37.   Պահեստային պատճեններ թղթապանակի կոնտեքստային ցանկում ավելացել է Ներմուծել ֆայլ հրամանը: Այն հնարավորություն է տալիս համակարգչում, ցանցում կամ արտաքին կրիչի վրա գտնվող ֆայլը տեղափոխել պահեստային պատճեններիգրադարան:

38.   Տվյալների պահոցներ թղթապանակի կոնտեքստային ցանկում ավելացել է Վերականգնել հրամանը: Այն հնարավորություն է տալիս համակարգչում, ցանցում, կամ արտաքին կրիչի վրա գտնվող պահեստային պատճենը վերականգնել ցանկացած ՏՊ-ի վրա:

39.   Միացումներ տվյալների պահոցի հետ թղթապանակում ավելացել են ՏՊ-ի հետ միացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն տրամադրող սյուներ: Դրանք են` Օգտագործողի անուն, Պատուհան, Գործողություն, Ենթահամակարգ, Միացման համար, Վերջին հրաման, Վիճակ սյուները:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

Տպելու համար փոփոխությունների ցանկը կարող եք բեռնել DOC ֆորմատով այստեղից.

 https://www.armsoft.am/Temp/Small/AS-Accountant_4.0.1.doc 


© 2025 Հայկական Ծրագրեր