ՀԾ-Հաշվետար 2012 համակարգի աշխատանքի ընթացքում կա հաշվապահական տվյալների ամբողջականության խախտման և տվյալների պահոցի ֆայլի վնասման վտանգ: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում որոշակի պարբերականությամբ կատարել պահոցների տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում: Դիտողություն: Այս գործողությունները կատարելու համար օգտագործողը պետք է ունենա ՀԾ-Հաշվետար 2012 համակարգի ադմինիստրատորի կարգավիճակ:
Ինդեքսավորում գործողությունը նախատեսված է ՏՊ աշխատանքն արագացնելու, չափսը փոքրացնելու և ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու համար:
ՏՊ-ն ինդեքսավորելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Բացել ՀԾ-Հաշվետար 2012 համակարգը:
2. Ընտրել որևէ ՏՊ և մտնել համակարգ:
3. Բացել Տվյալների պահոցներ պատուհանը (Աշխատանք->Ադմինիստրատորի գործիքներ->Տվյալների պահոցներ):
4. Ընտրել ՏՊ-ի տողը և կոնտեքստային ցանկից ընտրել Ինդեքսավորել հրամանը:
5. Սեղմել Կատարել կոճակը:
6. Ինդեքսավորման վերջում հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է:
7. 4 և 5 քայլերը կարելի է կրկնել յուրաքանչյուր ՏՊ-ի համար: |