ՀԾ-Ձեռնարկություն
Ինչպես Syscon համակարգում կատարել տվյալների բազաների ինդեքսավորում
KBA-01107-1H1C4L
Question
Ինչպես Syscon համակարգում կատարել տվյալների բազաների ինդեքսավորում
Answer

Ինդեքսավորումը կատարվում է տվյալների բազայի ծավալի սեղմման և աշխատանքի արագացման համար: Syscon համակարգում տվյալների բազայի ինդեքսավորման համար պետք է կատարել հետևյալ քայլերը.

1.       ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգում  պետք է ստեղծել պահեստային պատճեն: Դրա համար պետք է ընտրել “Ադմինիստրատորի ԱՇՏ” -> “Համակարգային աշխատանքներ” -> “Պահեստային պատճեններ” ճանապարհը և բացվող պատուհանում Ctrl + A ստեղների համադրությամբ կամ գործիքների վահանակից New կոճակը սեղմելով ստեղծել նոր պահեստային պատճեն:

2.     Պետք է անջատել համակարգին բոլոր միացումները:  Դրա համար ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգի գրադարանում (օրինակ` :\Prօgram Files\Armenian Software\AS_Accounting 4.0\) պետք է աշխատացնել Syscon.exe ֆայլը և բացվող պատուհանում ընտրել “Միացումների ղեկավարում” կետը:

Պատուհանի աջ կողմում բացվող օգտագործողների ցանկում ընտրել օգտագործողին և սեղմել “Հեռացնել միացումը” կոճակը:  

3.      ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգի գրադարանում (օրինակ` :\Prօgram Files\Armenian Software\AS_Accounting 4.0\) պետք է աշխատացնել Syscon.exe ֆայլը և բացվող երկխոսության պատուհանում լրացնել sa-ի նշանաբանը: Արդյունքում բացվող պատուհանում ընտրել “Աղյուսակների ինդեքսավորում” կետը և պատուհանի աջ կողմում սեղմել “Ինդեքսավորել” կոճակը:

     

      

 

     

Additional Comments

© 2025 Հայկական Ծրագրեր