ՀԾ-Հաշվետար համակարգում հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկանքը լրացվում է Հաշիվ-Ապրանքագիր և Ստացված ծառայություններ փաստաթղթի հիման վրա: Որպեսզի փաստաթուղթն արտացոլվի տեղեկանքում, այն պետք է գտնվի գրանցված վիճակում: Սևագիր փաստաթղթերը չեն արտացոլվում տեղեկանքում: Տեղեկանքի լրացման համար պարտադիր չէ գրանցել փաստաթղթի հաշվապահական ձևակերպումները:
Հաշիվ-Ապրանքագիր փաստաթուղթն արտացոլվում է տեղեկանքում, երբ Անվանացուցակ էջի ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտում նշված է 1 - ԱԱՀ-ով կամ 2 - ԱԱՀ-ն այդ թվում արժեքը:
Ստացված ծառայություններ փաստաթուղթն արտացոլվում է տեղեկանքում, երբ Անվանացուցակ էջում Ծառայության ձեռք բերման տեսակ դաշտում նշված է 1 - Մատակարարից` Հ/Ա-ով, իսկ ԱԱՀ-ի հաշվարկի ձև դաշտում 1 - ԱԱՀ-ով:
|