ՀԾ-Հաշվապահ
2012 թվականի անցման հետ կապված ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգում անհրաժեշտ կարգավորումներն ու գործողությունները
KBA-01338-3KQPQX
Բովանդակություն

 

 

1.    01.01.20011թ.-ից ուժի մեջ է մտել 29.11.2011թ. ընդունված ՀՕ-299-Ն օրենքը, համաձայն որի «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-183 օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի աղյուսակը շարադրվել է հետևյալ խմբագրությամբ`  

 

Ամսական հարկվող
եկամտի չափը

Հարկի գումարը

Մինչև 80.000 դրամ

հարկվող եկամտի 10 տոկոսը

80.000-ից մինչև 2.000.000 դրամ

8.000 դրամին գումարած 80.000 դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը

2.000.000 դրամից ավելի

392.000 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը

 

ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգում հաշվարկները այս օրենսդրական փոփոխությանը համապատասխանեցնելու համար պետք է Աշխատավարձ ենթահամակարգի Տեղեկատուներ ցանկից բացել Եկամտահարկի սանդղակ տեղեկատուն: Խմբագրել սանդղակի երկրորդ տողը և 9999999999999  արժեքի փոխարեն լրացնել 2000000 արժեքը:

 

 

 Այնուհետև տեղեկատուում ավելացնել նոր տող` լրացնելով հետևյալ արժեքները.

 

            

 

            

 2.           01.01.2012թ.-ից ուժի մեջ է մտել 29.11.2011թ. ընդունված ՀՕ-303-Ն օրենքը, համաձայն որի «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի  դեկտեմբերի 26-ի ՀՕ-179 օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

Վարձու աշխատողները սոցիալական վճարումները կատարում են հետևյալ դրույքաչափերով`

 

ԱՎՈՒՄ ամսական չափը

Սոցիալական վճարի չափը

մինչև 2.000.000 դրամ

3 տոկոս

2.000.000 դրամից ավելի

60.000 դրամ գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 8 տոկոսը

 

Այս օրենսդրական փոփոխության իրականացումն այժմ մշակվում է և կտրամադրվի մոտակա տարբերակում:

 

3.           Փաստաթուղթը 2012 թվականով գրանցելու ժամանակ հնարավոր է, որ հայտնվի «Ամսաթիվը աշխատանքային ժամանակահատվածում չէ ... »  հաղորդագրությունը:

 

Այս դեպքում պետք է փոխել Դրույթների Ընդհանուր էջի Աշխատանքային ժամանակահատված դաշտերի արժեքները` նշելով անհրաժեշտ ժամանակահատվածը:

Եթե օգտագործողների համար սահմանված են առանձին աշխատանքային ժամանակահատվածներ, ապա պետք է խմբագրել յուրաքանչյուր օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածն առանձին: Աշխատակիցների համար աշխատանքային ժամանակահատված սահմանելու կարգին կարող եք ծանոթանալ այստեղ.

https://support.armsoft.am/knowledgeBase/ViewKBArticle.aspx?kbarticleid=7684c504-3183-df11-b673-001cc03551d6

Այս դաշտերը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

 

 

 

4.     2012 թվականից փաստաթղթերի ավտոհամարակալումը 001-ից սկսելու համար պետք է Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում փաստաթղթերի առաջարկվելիք հերթական համարները փոխարինել 001-ով  (կամ այն համարով, որից ուզում եք սկսել փաստաթղթերի ավտոհամարակալումը):

         Այն օգտագործողները, որոնք վարում են վճարման հանձնարարագրերի առանձին համարակալում` ըստ հաշվարկային հաշիվների, պետք է առաջարկվելիք հերթական համարները փոխեն Հաշվարկային հաշիվներ բանկում տեղեկատուում` յուրաքանչյուր տողում խմբագրելով Հերթական փաստաթղթի համարը դաշտի արժեքը: 

         

        

         

  1. 2012 թվականի աշխատավարձի հաշվարկները կատարելու համար անհրաժեշտ է համակարգ մուտքագրել այդ տարվա աշխատանքային օրերի և ժամերի քանակները: Այդ անելու համար պետք է Աշխատավարձ ենթահամակարգի Տաբելներ տեղեկատուի մեջ խմբագրել 01 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2012 և ամիսների աշխատանքային օրերի քանակները փոխարինելով հետևյալով. 

 

 

 

 

 

Աշխատանքային ժամերի քանակները մուտքագրելու համար պետք է խմբագրել 02 կոդով տաբելը` Տարի դաշտում լրացնելով 2012 և ամիսների աշխատանքային ժամերի քանակները փոխարինելով հետևյալով.

 

 

 

 

Տեղեկություն:  Օրինակում բերված թվերը համապատասխանում են 5-օրյա աշխատանքային շաբաթվան և 8-ժամյա աշխատանքային օրվան:

 

  1. Որպեսզի Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիրն արտահանելիս լրացվեն 2012թ. տվյալները, անհրաժեշտ է թարմացնել տեղեկագրի ֆայլը: Թարմացումը կարող եք բեռնել այստեղից`

                  

https://www.armsoft.am/Temp/Small/WgTableList_Upgrade.exe

 

Ֆայլը բեռնելուց հետո անհրաժեշտ է այն աշխատացնել:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր