ՀԾ-Հաշվետար 2012 համակարգի հաշվային պլանում նոր ենթահաշիվ ավելացնելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1. Բացեք Հաշվային պլան տեղեկատուն.
2. Հաշվային պլանում մկնիկի աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրեք Ավելացնել հրամանը.
3. Հաշիվ (Նոր) բացված պատուհանի Ընդհանուր էջի Հաշիվ դաշտում մուտքագրեք անհրաժեշտ հաշիվը
Ուշադրություն: Հաշիվ դաշտի արժեքը գրանցումից հետո խմբագրման ենթակա չէ:
4. Անվանում դաշտում նշեք ավելացվող հաշվի անվանումը.
5. Կուտակիչ դաշտում նշեք ավելացվող հաշվի կուտակիչ հաշիվը.
Համակարգը Տիպ դաշտում կլրացնի Կուտակիչ հաշվի տիպը: Այս դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել միայն այն դեպքում, երբ կուտակիչ հաշվի տիպը “Ակտիվային կամ Պասիվային” է:
Տեղեկություն: Յուրաքանչյուր ենթահաշվի տիպը պետք է համապատասխանի իր կուտակիչ հաշվի տիպին: Այսպես` եթե կուտակիչ հաշվի տիպը նշված է “1- Ակտիվային”, ապա ենթահաշվի տիպը չի կարող լինել “2 - Պասիվային” կամ “3 – Ակտիվային կամ Պասիվային”:
Տվյալ հաշվով ըստ գործընկերների հաշվառում վարելու համար անհրաժեշտ է միացնել Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը:
Ուշադրություն: Հաշվառում ըստ գործընկերների դրոշակը միացնելուց և այդ հաշվով գործառնություններ գրանցելուց հետո այն այլևս հնարավոր չէ անջատել:
6. Հասանելի արտարժույթներ էջից ակտիվացրեք նրանք, որոնցով պետք է տարվի տվյալ հաշվի հաշվառումը.
7. Սեղմեք Կատարել կոճակը նոր հաշիվը գրանցելու համար: |