Նոր տարբերակ` ՀԾ-Հաշվապահ 2011 (4.2.0): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը | KBA-01365-H1ZD4P | Բովանդակություն |
Աշխատավարձ ենթահամակարգի համապատասխանեցում 01.01.2013թ.-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքին
ՀԾ-Հաշվապահ համակարգի աշխատավարձ ենթահամակարգի հաշվարկները համապատասխանեցվել են 01.01.2013թ.-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքին: Դիտողություն: Մինչև 01.01.2013թ.-ը հաշվարկների հարկումը կատարվում է «Եկամտահարկի մասին» և «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» օրենքներին համապատասխան:
Տեղեկատուներ
-
«Աշխատակիցներ» տեղեկատուի Հասցեներ էջում ավելացել են «Բնակավայր», «Հասցեատող 1,2,3», «Փոստի համար», Այլ տվյալներ էջում` «Անձը հաստատող փաստաթղթի տեսակ», «Քաղաքային հեռախոս», «Բջջային հեռախոս», «Էլ-փոստ» դաշտերը:
-
«Հավելումներ» տեղեկատուում ավելացել է «Եկամտային հարկի մասին» օրենքի դրույթները կարգավորելու : Մասնավորապես, ավելացել են «Եկամտի տեսակ» և «Նվազեցվող եկամուտ» դրույթները:
-
Ավելացել է «Եկամտային հարկի սանդղակ» տեղեկատուն:
Գործողություններ
-
Նշանակել հաստիքը գործողությունում ավելացել է Վերահաշվարկել հաստիքը (2013-ի հարկման անցում) գործողությունը: Այն օգտագործվում է մինչև 2013թ.-ը հավելման գումարի հիման վրա նոր մեծությունը որոշելու համար:
-
Արձակուրդայինի հաշվարկը համապատասխանեցվել է 01.01.2013թ.-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքին:
-
Ավելացել է Արձակուրդայինի վերահաշվարկ գործողությունը: Այն օգտագործվում է 2012թ.-ին առաջացած և 2013թ.-ին շարունակվող արձակուրդի դեպքում 2013թ.-ի հունվար և փետրվար ամիսներին բաժին ընկնող արձակուրդային և եկամտային հարկի գումարները վերահաշվարկելիս:
-
Վերջնահաշվարկը համապատասխանեցվել է 01.01.2013թ.-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքին:
-
Նպաստների հաշվարկը համապատասխանեցվել է 01.01.2013թ.-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքին:
Հաշվետվություններ
-
Ավելացել է «Եկամտային հարկի մասին» հաշվետվությունը:
-
Ավելացել է «Աշխատողների և քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություններ մատուցողի գրանցման հայտ» հաշվետվությունը: | Լրացուցիչ մեկնաբանություն |
|
|
|