Վճարային համակարգեր
BankMail համակարգի շտեմարանային տարբերակի անցման կարգավորումները ՀԾ Բանկ համակարգում
KBA-01350-MY20C2
Բովանդակություն

Սույն հոդվածում նկարագրված են ՀՀ ԿԲ BankMail համակարգի  շտեմարանի միջոցով տվյալների փոխանակման հնարավորության իրականացման քայլերը ՀԾ-Բանկ համակարգում: Bank Mail-ի այս հնարավորությունը բացառում է ֆայլային փոխանակումը ՀԾ Բանկ համակարգի հետ: Տվյալների փոխանակումը կատարվում է SQL հարցումների միջոցով:

Անցման անհրաժեշտ քայլերն են

             Քայլ 1.         Նախատեսում է տվյալների փոխանակում MS SQL հարցումների միջոցով: Այդ նպատակով ՀԾ-Բանկ համակարգի asbank և BankMail-ի տվյալների պահոցները պետք է իրար հասանելի լինեն ( Linked server)  : Միևնույն ժամանակ տվյալ SQL սերվերների միջև պետք է կարգավորված լինի MS DTC –ն:

 

             Քայլ 2.        Տվյալների փոխանակումն իրականացվում է BankMail-ի bmInterface աղյուսակի միջոցով: ՀԾ Բանկ համակարգի տվյալների փախանակման համար անհրաժեշտ է ստեղծել  AS_ISN սյունը հետևյալ SQL հարցման միջոցով`

 

ALTER TABLE bmInterface ADD AS_ISN int NULL :

 Հարցումն անհրաժեշտ է աշխատացնել BankMail պահոցի վրա:

             Քայլ 3.        Համակարգն օգտագործում է նաև BankMail-ի bmCheckMessage  SQL հիշված պրոցեդուրան (Stored Procedure):  Նշված պրոցեդուրայում գոյություն ունի վրիպակ, որի շտկման համար անհրաժեշտ է Programability ->  Stored Procedures -> bmCheckMessage կետից մկնիկի աջ ստեղնի տակից առաջարկվող ֆունկցիաներից ընտրել  Modify : Փնտրել սամանված @rc փոփոխականը և փոխարինել այն @RC –ով: Սեղմել Execute :

 

 

 

             Քայլ 4.        ՀԾ-Բանկ համակարգում BMDBNAME (BankMail-ի տվյաների պահոցի անուն) և BMDBSERVER (BankMail-ի սերվերի անուն) պարամետրերը լրացնել համապատասխան արժեքներով:

 

             Քայլ 5.        BankMail համակարգի «Կարգաբերում»«ՀՏ-ների ցանկ և հասցեներ»  էջում «Ֆայլերի փոխանակում» հատվածում առկա բոլոր հաղորդագրությունների տեսակները տեղափոխել  «Շտեմարան»  հատված:

  

    

 

 Քայլ 6. ՀԾ-Բանկ համակարգում միացնել BMUSEDB (Օգտագործել ուղղակի կապ տվյալների պահոցի հետ) պարամետրը:

Լրացուցիչ մեկնաբանություն
BankMail-ի էլեկտրոնային վճարումների համակարգի շտեմարանի միջոցով տվյալների  փոխանակման նկարագրությունը կարող եք կարդալ այստեղ. BankMail bnInterface :

© 2025 Հայկական Ծրագրեր