Երբեմն անհրաժեշտ է լինում արդեն գործող դեբիտորական պարտքի պայմանագրերը տեղափոխել/վերաձևակերպել գերածախսի: Դա հնարավոր է կատարել, եթե տվյալ դեբիտորական պարտքի հաշիվը կապակցված է քարտային/հաշվարկային հաշվին (կապակցված հաշիվների միջոցով): Իսկ եթե կապակցված հաշիվը գոյություն չունի` կընտրվի տվյալ հաճախորդի առաջին իսկ պատահած քարտային հաշիվը հապատասխան արժույթով: Տեղափոխման համար պետք է insert-ով ընտրել համապատասխան դեբիտորական պարտքի պայմանագիրը և մկնիկի աջ կոճակի միջոցով բացվող մենյուից ընտրել «Ուղարկել գերածախս» գործողությունը: Հարցման պատուհանում նշվում է հաշվարկման ամսաթիվը, որով կկատարվեն ձևակերպումները:
Արդյունքում «Գերածախս ԱՇՏ»-ի «Պայմանագրեր» թղթապանակում ավտոմատ բացվում է պայմանագիր և տրամադրվում է գումար դեբիտորական պարտքի պայմանագրի մնացորդի չափով` նոր բացված «Գերածախս» պայմանագրի հաշիվը թղթակցելով դեբիտորական պարտքի հաշվի հետ: Զրոյացած «Դեբիտորական պարտք»-ի պայմանագիրը ավտոմատ փակվում է: Դասակարգված դեբիտորական պարքտի դեպքում գերածախսը դասակարգվում է համապատասխան դասով:
Տեղափոխումը կատարելուց հետո անհրաժեշտ է վերը նշված հաշիվների կապակցումը ջնջել: |