A.5 Աշխատավարձ
21.05.2011թ. Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենքի փոփոխությունը
KBA-01293-JM95VC
Բովանդակություն

2011թ.մայիս 21-ին ուժի մեջ է մտել ՀՕ-123-Ն Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին” օրենքի  փոփոխությունը: Այս  փոփոխության համաձայն միջինի հաշվարկում մասնակցում են  աշխատակցին հաշվարկած եկամտի բոլոր տեսակները, որոնք համարվում են սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտ (այն բոլոր հավելումները, որոնցից պահվում են անհատական և գործատուի սոցապները), ինչպես նաև նպաստները` hիվանդության, առողջարանային բուժման, պրոթեզավորման, ընտանիքի հիվանդ անդամի,  հղիության ու ծննդաբերության նպաստները:

 Միջին ամսական գումարը ստանալու համար այդ ամիսների եկամուտների գումարը բաժանվում է 12-ի` անկախ այն հանգամանքից, թե աշխատակիցը քանի ամիս է աշխատել: Եթե աշխատակիցը տվյալ գործատուի մոտ աշխատել է  12 ամսից պակաս, սակայն, նախորդ 12 ամիսներում աշխատել է այլ գործատուի մոտ, ապա լիազոր մարմնից տեղեկանք ներկայացնելու դեպքում աշխատած ամիսների եկամուտը նույնպես պետք է ներառել միջինների հաշվարկի մեջ: Ավելին, եթե աշխատակցի միջինի հաշվարկի ամիսներում նա գտնվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ապա միջինի հաշվարկի սկզբի ամսաթիվ է համարվում մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը սկսվելու ամսաթիվը:

Վարձու աշխատողների համար ո’չ ժամանակավոր անաշխատունակության, ո’չ հղիության ու ծննդաբերության  դեպքում այլևս չի գործում վերին՝ նվազագույնի հնգապատիկի սահմանը: Աշխատանքային օրերի մեջ մտնում են բոլոր այն օրացուցային օրերը, որոնք չեն հանդիսանում ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված ընդհանուր հանգստյան օրեր:

ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգով ժամանակավոր անաշխատունակության նպաստները ճիշտ  հաշվարկելու համար նախ անհրաժեշտ է կարգավորել հավելումներ/պահումներ տեղեկատուի հիվանդաթերթիկի միջինի մեջ մտնելը:  Հարկավոր է միացնել  941,943,945,946,948 կոդերիՄտնում է հիվանդաթերթիկի միջինի մեջ” ստուգավանդակը:

Այս պահին, եթե անհրաժեշտություն է առաջանում ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգով հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության նպաստ, ապա պետք է՝

1. Ստանալ միջին ամսականը՝ օգտվելով “Օգտագործողի կողմից նկարագրված հաշվետվություններ”-ի հետևյալ հաշվետվությունից՝ “Միջին հիվանդաթերթիկի հաշվարկ”:

2. Այն դեպքում երբ միջին ամսականը գերազանցում է նվազագույնի հնգապատիկը, ապա  սահմանափակման խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է յուրաքանչյուր աշխատակցի միջին ամսական գումարը ստանալուց հետո, “Կարգավորումներ և դրույթներ” -> “Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր”-ի  945 կոդի՝ ամսաթվով վերջին փոփոխության տողում խմբագրելով տեղադրել ստացված միջին ամսական գումարը:

3. Հաշվարկել հիվանդաթերթիկը

4. Հաշվարկելուց հետո “Կարգավորումներ և դրույթներ” -> “Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր”-ի  945 կոդի արժեքը վերականգնել (լրացնել 32500):

 

Պատրաստվում է ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգի նոր 4.13.0 տարբերակը, որտեղ հիվանդաթերթիկի հաշվարկի փաստաթուղթը համապատասխանեցված է նոր օրենսդրությանը և վերը նշված կետերը հարկավոր չի լինելու կատարել:

 

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր