01.07.2014թ ուժի մեջ է մտել Նվազագույն աշխատավարձի մասին ՀՀ օրենքի փոփոխությունը, ըստ որի նվազագույն աշխատավարձի չափը 45,000 դրամից դարձել է 50,000 դրամ: Այդ չափի մեջ ներառված չեն եկամտային հարկը և նպատակային սոցիալական վճարները:
ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգի Կարգավորումներ և դրույթներ հանգույցի Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր թղթապանակում ավելացնել 945 Հիվանդաթերթիկի մինիմալ գումարը պարամետրի նոր արժեք, որը կգործի 01/07/14թ-ից սկսած, 66,140 դրամ (կամ 66,137.57) արժեքով:
Այն ընկերություններում, որտեղ աշխատակիցներից պահվում է նաև նպատակային սոցիալական վճարներ, արձակուրդային և հիվադաթերթիկ հաշվելիս պետք է ուշադրություն դարձնել միջին ամսական աշխատավարձ դաշտի արժեքին, որը չպետք է փոքր լինի 70,822 (կամ 70,821.53) դրամից: |