ՀԾ-Առևտուր
Նոր տարբերակ` ՀԾ-Առևտուր 6 (6.0.13): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (08.07.2015-09.09.2015)
KBA-01528-C9XS5W
Բովանդակություն

Տարբերակ 6.0.13 (08.07.2015-09.09.2015)

Նոր հնարավորություններ

Տեղեկատուներ
 

•  Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում ավելացվել է Չափման միավորներ էջ:

 

•  Ապրանքի տեղեկատուում ավելացվել է ավտոմատ նոր գծիկավոր կոդ գեներացնելու հնարավորություն:

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում այժմ տարբերակվում են Նկար ունեցող և չունեցող ապրանքները:
 

•  Ավելացվել է հնարավորություն ապրանքների մասին տվյալներ արտահանել տեքստային ֆայլ` Գույքագրման տերմինալ ներմուծելու համար:

Ավելացվել է գնապիտակ տպելու նոր ձևանմուշ խանութներում տաղավարների վրա փակցնելու համար:
 

•  Ավելացվել է ապրանքների լրացուցիչ չափման միավորների համար գներ ձևավորելու հնարավորություն:

•  Գների ձևավորում պատուհանում ավելացվել է սյուները դասավորելու հնարավորություն:

Բանաձևի միջոցով Գների ձևավորում պատուհանում ավելացվել է % սյուն:

•  Գործընկերների Պայմանագրեր տեղեկատուում ավելացվել է ՀՎՀՀ սյուն:

Գործընկերոջ պայմանագրում ավելացվել են Ամսաթիվ և Նկարագրություն դաշտեր: Դաշտերի արժեքներն օգտագործվում են Հաշիվ-Ապրանքագրերը e-invoicing համակարգի համար արտահանելիս:

Փաստաթղթեր

•  Ավելացվել է Ստացված ծառայություն փաստաթուղթ: Ձեռքբերված ծառայություններն արտացոլվում են նոր ավելացված Ստացված ծառայություններ մատյան:

 

•  Ավելացվել է Գործընկերների պարտքերի խմբային վերանայման փաստաթուղթ:

 

•  Ավելացվել է Գործընկերների միջև պարտքերի տեղափոխման փաստաթուղթ:

  

Դրույթներում ավելացվել է ԱԱՀ-ի տեսակ դաշտ, ընտրված տեսակը լռությամբ առաջարկվում է փաստաթղթերում:

Ավելացվել է հնարավորություն Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից նշված տողերի հիման վրա ստեղծել Վերադարձ գնորդից փաստաթուղթ:

Հաշիվ-Ապրանքագրի Անվանացուցակի Պահեստ դաշտի արժեքը այժմ կարելի է վերագրել ցուցակի Պահեստ դաշտերին:

Հաշիվ-Ապրանքագրում սկաներով ապրանքն ավելացնելուց հետո ակտիվանում է Քանակ դաշտը:

Վաճառք (Մանրածախ) փաստաթղթում ապրանքի կոդի ընտրման ցուցակը այժմ դասավորվում է կոդով:

ՊՄՕ, ՊՄՕ (Մանրածախ) փաստաթղթերից պիտակ տպելիս ցուցակի ընտրման սյան համար ավելացվել է բոլոր տողերի նշումը հանելու հնարավորություն` սյան վերևում մկնիկի կտոցով:

•  Գույքագրման տերմինալից արտահանված տեքստային ֆայլից ապրանքների ցուցակի ներմուծման հնարավորությունն ավելացվել է ՊՄՕ, ՊՄՕ (Մանրածախ) և ՊՄՕ (Ներմուծում) փաստաթղթերում:

Վաճառք (Կտրոն)

Ապրանքացուցակի Կոդ դաշտին կից ընտրման ցուցակը այժմ դասավորվում է կոդով:

Ավելացվել է տարբեր պահեստներից ապրանքներ վաճառելու հնարավորություն:

 

•  Ընթացիկ տողի վահանակում ավելացվել է ապրանքի նկարը ցուցադրելու հնարավորություն:

 

 

•  Ավելացվել է հնարավորություն Տպել (F11) հրամանից հետո ավտոմատ բացել նոր վաճառքի փաստաթուղթ:
•  Ավելացվել է հնարավորություն Ապրանքային կտրոնի համար ընտրել տպելու ձևանմուշ:

  

Հաշվետվություններ

Ավելացվել է հնարավորություն Գնացուցակը ձևավորել միայն առկայություն ունեցող ապրանքների համար:

Գնացուցակում ավելացվել է ապրանքի նկար սյուն և Քարտային տեսքով դիտելու հնարավորություն:

Վաճառքների վերլուծությունում ավելացվել են հետևյալ սյուները.
o ԱԱՀ-ի տեսակ,
o Ինքնարժեքի գումարի ԱԱՀ,
o Վաճառքի գումարի ԱԱՀ,
o Զեղչի գումարի ԱԱՀ:

          Սյուները երևում են, երբ նշված են Ցույց տալ գումարները Առանց ԱԱՀ և Ներառյալ ԱԱՀ դրոշակները:

• 

Ապրանքների գործողությունների մատյանում ավելացվել է ԱԱՀ-ի գումար սյունը:
•  Ապրանքային հաշվետվությունների դիալոգ պատուհանում ավելացվել է Ենթագումարներ տալու հնարավորություն:

•  Հաշվետվության դիալոգ պատուհանում Խումբ արժեքով Ենթագումարներ տալու դեպքում խմբի կոդի հետ ցուցադրվում է նաև խմբի անվանումը:

•  Ավելացվել է ինտերֆեյսում կիրառվող նկարների նոր գրադարան Office 2013 գունային թեմայի համար:

 

 Լուծված խնդիրներ

Արագ հասանելիության` Ctrl + O, Ctrl + F11 և F11 ստեղների աշխատանքի կարգավորում, երբ փակ են Ուղղորդիչը և Գլխավոր էջը:
Ապրանքների մնացորդների մուտք փաստաթղթի գրանցման կարգավորում, երբ նշված չէ ընդհանուր մասի Պահեստ դաշտը:
Ապրանքների գույքագրում փաստաթղթում Թարմացնել կոճակը սեղմելիս լրացուցիչ չափման միավորով ապրանքների քանակի ցուցադրման կարգավորում:
Վաճառք (Կտրոն) փաստաթղթում Կոմպլեկտ կոճակի աշխատանքի կարգավորում, երբ օգտագործողին թույլատրված է վաճառքներ կատարել միայն ընթացիկ օրով:
Վաճառք (Կտրոն) փաստաթղթում զեղչի տոկոս ունեցող գնորդ նշելուց և ջնջելուց հետո զեղչի տոկոսի դատարկում, երբ Օգտագործողի դրույթներում նշված է վաճառքի ժամանակ ավտոմատ զեղչ կիրառել:
Վաճառքի փաստաթղթերի հիման վրա ստեղծված Դրամարկղի մուտքի օրդերներում Հիմք դաշտի լրացման շտկում:

 Excel-ից ներմուծված Հաշիվ-Ապրանքագրում ապրանքի լրացուցիչ չափման միավորի ցուցադրման շտկում:

Կարգավորումներ Պահեստիի մուտքի օրդերի հիման վրա ստեղծված Վերադարձ մատակարարին փաստաթղթում:
•   Ապակոմպլեկտավորում փաստաթղթի տպման տեսքի կարգավորում, երբ կոմպլեկտը ելքագրվում է տարբեր խմբաքանակներից:
•   Փաստաթղթերում Գծիկավոր կոդով տող ավելացնելիս անվանում, կոդ դաշտերի լրացման շտկում:
Ապրանքների տեղեկատուում և Տեղեկանք առկայության մասին հաշվետվությունում գծիկավոր կոդով ապրանքի փնտրման կարգավորում:
Ամբողջականության ստուգման շտկում, երբ հեռացվում է 0-ական մնացորդով Գործընկերոջ տեղեկատուն:

 

 
 
Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր