01.01.2021թ ուժի մեջ են մտնում եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի դրույքաչափերը, ըստ որի եկամտային հարկըի դրույքաչափը դառնում է 22 տոկոս. Իսկ մասնակցի կողմից վճարվող պարտադիր կուտակային վճարի տոկոսը 3.5: Այդ իսկ պատճառով ՀԾ-Ձեռնարկություն համակարգի Աշխատավարձ ենթահամակարգում անհրաժեշտ է փոխել հետևյալ պարամետրերը` 1.Կարգավորումներ և դրույթներ հանգույցի Սանդղակային օրենսդրական պարամետրեր թղթապանակում ավելացնել` եկամտային հարկի նոր սանդղակ, որը կգործի 01/01/21թ-ից սկսած և կունենա հետևյալ արժեքը` 1-ից մինչև 9,999,999,999 22%: 2.Կարգավորումներ և դրույթներ հանգույցի Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր թղթապանակում 01/01/21թ-ից սկսած անհրաժեշտ է ավելացնել` - PS6 Մասնակցի կողմից կատարվող պարտադիր կուտակային վճարի տոկոս պետության կողմից աշխատողի հարկային բեռի նվազեցումից հետո պարամետրի նոր արժեք` 3.5%:
- 945 Նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը պարամետրի նոր արժեք` 87,179.49 դրամ:
- 45M Նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը և նպատակային սոց. Վճարը պարամետրի նոր արժեք` 91,275.17 դրամ:
- MH1 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը և նպատակային սոց. վճարը (40-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի նոր արժեք` 544.97 դրամ:
- MH2 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը և նպատակային սոց. վճարը (36-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի նոր արժեք` 609.40 դրամ:
- MH3 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը և նպատակային սոց. վճարը (24-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի նոր արժեք` 912.76 դրամ:
- MH4 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը (40-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի նոր արժեք` 520.52 դրամ:
- MH5 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը (36-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի նոր արժեք` 582.06 դրամ:
- MH6 Ժամային նվազագույն աշխատավարձ` ներառյալ եկամտային հարկը (24-ժամյա աշխատանքային շաբաթ) պարամետրի նոր արժեք` 871.80 դրամ:
|