A.1 Հաշվապահություն
Հարկային հաշիվների դուրս գրման համակարգի (e-Invoicing) XML ֆայլի ներմուծման սխալի հաղորդագրություն
KBA-01302-SVZF9Q
Բովանդակություն

Հարկային հաշիվների դուրս գրման համակարգում (e-Invoicing) XML ֆայլերը ներմուծելիս գալիս է Ներմուծվող ֆայլի XML ֆորմատը վալիդ չէ  հաղորդագրությունը:

Եթե հաշիվները արտահանվել են ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգից, ապա հավանական են հետևյալ դեպքերը՝

 

1. ՀԾ-Հաշվապահ 2011 համակարգի տարբերակը հին է,

2. Ծառայության կամ ապրանքի քանակը լրացված է կետից հետո 3 նիշ, (Օրինակ՝ 1.075 կգ),

3. “Առաքողի գրանցման գրքի N” դաշտը պարունակում է տառեր կամ բաժանարար սիմվոլներ` “/ կամ “-,

4. Գնորդի կամ մատակարարի ՀՎՀՀդաշտում լրացված է 8-ից ավել կամ պակաս նիշ,

5. Ֆիզիկական անձ հանդիսացող գնորդի “Անձնագրի համար” դաշտում լրացված է բացի սերիա ու համարից նաև տրման ամսաթիվը և ում կողմից է տրված:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր