Նոր տարբերակ` ՀԾ-Առևտուր 6 (6.1.5): Կատարված փոփոխությունների և լրացումների ցանկը (07.06.2016-28.06.2016) | KBA-01549-K4K9P6 | Բովանդակություն | Նոր հնարավորություններ b2b.armsoft.am - Ավելացվել է Պատվեր մատակարարին փաստաթուղթ, որը հնարավոր է նաև ձևավորել Ապրանքների առկայության հաշվետվության կամ Պահեստի մուտքի օրդերի հիման վրա: Պատվեր մատակարարին փաստաթուղթը հնարավոր է ուղարկել մատակարարին Էլ. փոստի կամ b2b.armsoft.am-ի միջոցով:
- Ավելացել է Ստացված պատվերները b2b.armsoft.am-ից ներմուծելու հնարավորություն:
- Դուրս գրված հարկային հաշիվների մատյանից ավելացվել է հաշիվ ապրանքագիրը էլ. փոստով ուղարկելու հնարավորություն:
- Ավելացել է Ստացված հարկային հաշիվների մատյանից Էլ. փոստով ստացված հաշիվների ներմուծման հնարավորություն:
- Ավելացվել է b2b.armsoft.am համակարգի մասնակցի տվյալները Դրույթներում և Գործընկերոջ տեղեկատուում նշելու հնարավորություն:
Փաստաթղթեր - Ավելացվել է հնարավորություն Դրամարկղի մուտքի օրդերից տպել կանխավճարի ՀԴՄ կտրոն:
- Վաճառք (Կտրոն)-ում ավելացվել է ստացված Կանխավճարը մարելու հնարավորություն:
- Այժմ Հաճախորդի էկրանին ցուցադրվում է նաև Վաճառք (Կտրոն)-ի Մանր դաշտի արժեքը:
- Այժմ Հաճախորդի էկրանին ցուցադրվում է նաև Վաճառք (Կտրոն)-ի Մանր դաշտի արժեքը:
- Վաճառք (Կտրոն)-ի հիման վրա ստեղծված Վերադարձ գնորդից փաստաթղթում այժմ Դրամարկղ դաշտը խմբագրվող է:
- Հաշիվ ապրանքագիր փաստաթղթում ավելացվել է ֆայլեր և հղումներ կցելու հնարավորություն:
- Վաճառքի փաստաթղթի հիման վրա Վերադարձ գնորդից ստեղծելիս այժմ հիմք փաստաթղթի ամսաթվի փոխարեն առաջարկվում է Ընթացիկ ամսաթիվը:
- Ավելացվել է հնարավորություն excel-ից խմբային ներմուծել Դրամարկղի մուտքի և ելքի օրդերներ: Ներմուծման CashInGroupImport.xls և CashOutGroupImport.xls ֆայլերը գտնվում են հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6\Import:
- Հաշիվ ապրանքագիր փաստաթղթի տպելու ձևանմուշում ավելացվել է ապրանքի Գծիկավոր կոդը ցուցադրելու հնարավորություն:
Հաշվետվություններ - Տեղեկանք ապրանքների առկայության մասին հաշվետվությունում ավելացվել է ապրանքները էլ. կշեռքի ֆորմատով արտահանելու հնարավորություն:
- Ապրանքի գործողությունների մատյանում, Ապրանքի քարտում վաճառքի փաստաթղթերի համար կարելի է տեսնել նաև վաճառքի գները:
Տեղեկատուներ
- Գների ձևավորման պատուհանում ավելացվել է հնարավորություն ապրանքների նշված տողերի համար սահմանել նույն գինը:
- Կոմպլեկտի բաղադրամասերում ավելացվել է Ծառայություն ընտրելու հնարավորություն:
- Պիտակի տպելու ձևանմուշում ավելացվել է ապրանքի Զեղչի %-ը, Բոնուսի %/միավորը արտացոլելու հնարավորություն: Անհրաժեշտ է Ադմիստրատորի գործիքներ -> Տպելու ձևանմուշներում խմբագրել ձևանմուշը և կատարել կարգավորումներ:
Լուծված խնդիրներ - Վերադարձ գնորդից փաստաթղթում Դրամարկղից գումարը նվազեցնելու խնդրի կարգավորում:
- Վերադարձ գնորդից փաստաթղթում դիալոգ ռեժիմում ապրանքն ընտրելիս բերվող հաղոորդագրության կարգավորում, երբ Օգտագործողին թույլատրված չէ տեսնել ինքնարժեքը և ապրանքի վրա նշված է ԱԱՀ դրոշակը:
- Ապրանքի տեղեկատուի Չափման միավորներ էջում տող հեռացնելիս կատարվող ստուգումների կարգավորում:
- Excel-ից Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի խմբագրման ֆայլով ԱԱՀ-ի և Ցույց տալ գնացուցակներում դաշտերի խմբագրման կարգավորում:
- Ապրանքներ և ծառայություններ, Գծիկավոր կոդեր տեղեկատուուների կոնտեքստային ցանկում Գծիկավոր կոդ ձևավորելու հրամանների ճշգրտում:
- Փաստաթղթերի դիալոգ ռեժիմում ցուցադրվում էր ապրանքի Լրիվ անվանումը:
- Օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածից դուրս ամսաթվով Գին մուտքագրելու սահմանափակման շտկում:
| Լրացուցիչ մեկնաբանություն | |
|
|