Ներգրավված և տեղաբաշխված միջոցներ
ՀԾ-Բանկ համակարգում ժամկետային ներգրաված և տեղաբաշխված միջոցների պայմանագրերի սկզբնական տվյալների մուտքագրման ընթացակարգը
KBA-01366-N7C377
Նկարագրություն

Որոշ իրավիճակներում անհրաժեշտ է լինում ՀԾ-Բանկ համակարգի մեջ մուտքագրել ժամկետային ներգրաված կամ տեղաբաշխված միջոցների այնպիսի պայմանագրեր(Օրինակ. Վարկ, Ավանդ, Օվերդրաֆտ, Արժեթուղթ և այլն), որոնց հաշվառումը մինչ այդ վարվել է ՀԾ-Բանկ համակարգից դուրս: Որպես կանոն այդ խնդիրը առաջանում է համակարգի ներդրման շրջանում: Սովորաբար պայմանագրերը մուտքագրվում են ՀԾ-Բանկ համակարգի մեջ որոշակի ամսաթվի վիճակով` առանց նախորդող գործարքների կամ պայմանների փոփոխման ամբողջական պատմության: Ստորև նկարագրված է նման տեսակի պայմանագրերի մուտքագրման ընթացակարգը:

Մուտքագրման ընթացակարգը ներկայացնում ենք վարկային պայմանագրերի օրինակով: Նույն ընթացակարգն է գործում նաև մյուս ենթահամակարգերում:

Մուտքագրումը սկսելուց առաջ նախ և առաջ անհրաժեշտ է վարկեր ենթահամակարգի պարամետրերից  C1INSTALLEND-«Ներդրման փուլի ավարտ»  պարամետրի արժեքը դնել «Ոչ»: Ինչպես նաև լրացնել C1INSTENDDAT-«Ներդրման փուլի ավարտի ամսաթիվ» պարամետրը: Սա այն ամսաթիվն է, որից հետո տվյալների սկզբնական մուտքով պայմանագրերը կերևան «Պայմանագրեր» թղթապանակում: Քանի դեռ C1INSTALLEND-«Ներդրման փուլի ավարտ»  պարամետրի արժեքը «Ոչ» է «Պայմանագրեր» թղթապանակում երևում են միայն այն փաստաթղթերը, որոնց սկզբնական տվյալների ներմուծումը դեռևս չի ավարտվել:

Պայմանագրերի սկզբնական տվյալների մուտքագրումը կատարվում է հետևյալ հաջորդական քայլերով.

Քայլ 1. Բացել վարկային պայմանագիր և լրացնել այն տվյալները, որոնցով իսկզբանե(պայմանագրի կնքման պահին) բացվել է պայմանագիրը:

Քայլ 2. Պայմանագրի համար նշանակել սկզբնական մարման գրաֆիկ, որը համապատասխանում է վարկի տրամադրման ժամանակ նշանակված մարման գրաֆիկին:

Քայլ 3. Նշանակել նոր մարման գրաֆիկ` «Ամսաթիվ» դաշտում նշելով այն ամսաթիվը, որի դրությամբ ըստ մարման գրաֆիկի կատարվել է վերջին մարումը: Սա, ըստ էության, վարկի մարման ընթացիկ գրաֆիկն է:

Քայլ 4. Պայմանագրի համար կատարել «Մնացորդների մուտքագրում» գործողությունը: Գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է համապատասխան պայմանագրի վրայից մկնիկի աջ կոճակի միջոցով բացված ցանկում ընտրել  «Մնացորդների մուտքագրում» տողը: Հայտնված պատուհանում պետք է լրացվեն  վարկի մնացորդը, հաշվարկված տոկոսների մնացորդը, մայր գումարի և տոկոսների ժամկետանց մասը, դրանց նկատմամբ հաշվարկված տույժերը,  պահուստավորված գումարի մնացորդը, արդյունավետ տոկոսի մնացորդը և այլ տվյալներ: Այս պատուհանը 'Կատարել' տալուց հայտնվում է «Մնացորդների մուտքագրման ամսաթիվ պատուհանը», որում  լրացվում է այն ամսաթիվը, որի դրությամբ վերջին անգամ կատարվել է տոկոսների հաշվարկ: 

Վերը նշած քայլերից հետո պայմանագիրը կարելի է տեսնել «Պայմանագրեր» թղթապանակում:

Քայլ 5. Վերջում կատարվում է  «Մուտքագրման ավարտ» գործողությունը: Գործողությունը կատարելու համար անհրաժեշտ է Insert ստեղնի միջոցով «Պայմանագրեր» թղթապանակում անհրաժեշտ տողերը նշելուց հետո մկնիկի աջ կոճակի միջոցով բացված ցանկում ընտրել «Մուտքագրման ավարտ» տողը, որում «Մուտքագրման ամսաթիվ» դաշտում լրացվում է այն ամսաթիվը, որի դրությամբ պետք է տոկոսների հաշվարկ կատարվի: 

Այս գործողությունից հետո պայմանագիրը այլևս չի երևա «Պայմանագրեր» թղթապանակում: Այն կրկին կերևա C1INSTALLEND-«Ներդրման փուլի ավարտ» պարամետրի «Այո» արժեքի դեպքում:

Սկզբնական մուտքի ընթացակարգով ՀԾ-Բանկ համակարգ մուտքագրված պայմանագրի և վարկային ռեգիստրում նույն պայմանագրի գծով եղած տվյալների հետ համադրելիությունը ապահովելու համար անհրաժեշտություն է առաջանում մուտքագրել նաև այնպիսի տվյալներ, ինչպիսիք են` տրամադրման ամսաթիվ, մարման ժամկետ, մարված գումար, վերջին դուրս գրման ամսաթիվ, ժամկետանց օրերի քանակ: Դրա համար համապատասխան պայմանագրի վրայից մկնիկի աջ կոճակի միջոցով բացված ցանկում պետք է ընտրել «Սկզբն. պայմ. մուտքագրում» տողը:  

Վարկային գծերում պայմանագրերի սկզբնական մուտքագրումը ունի որոշակի առանձնահատկություններ DOACCTRANS պարամետրի հետ կապված, որով որոշվում է հաշվեկշռում թղթակցություն կատարելու կամ չկատարելու հարցը: Վարկային գծերի պայմանագրերի սկզբնական մուտքագրումը հնարավոր է իրականացնել այն դեպքում, երբ DOACCTRANS պարամետրի արժեքը «Ոչ» է: Մնացածը` սովորական վարկերի նման:

Կից նյութեր

© 2025 Հայկական Ծրագրեր