Համակարգային սպասարկում
SSL Certificate-ի հարցման գեներացում և ստացում OpenSSL ծրագրի միջոցով
KBA-01644
Բովանդակություն

1․ OpenSSL ծրագրի տեղադրում

Տեղադրեք OpenSSL ծրագիրը հետևյալ հղումից՝
https://slproweb.com/products/Win32OpenSSL.html

2․ Private Key-ի ստեղծում

Գեներացրեք անձնական բանալին (Private Key), որը պետք է պահեք ձեր համակարգչում․

openssl genrsa -out c:\privateKey.key 2048

3․ Սերտիֆիկատի հարցման (CSR) գեներացում

Private Key-ի հիման վրա ստեղծեք սերտիֆիկատի հարցում (CSR)՝

openssl req -new -key c:\privateKey.key -out c:\your_client.csr

Ստացված *.csr ֆայլը ուղարկեք կազմակերպությանը ստորագրման համար։ Ստորագրված սերտիֆիկատը ձեզ հետ կվերադարձվի *.crt ձևաչափով։

4․ PFX ֆայլի ստեղծում (սերտիֆիկատ + Private Key)

Ստանալով *.crt ֆայլը կազմակերպությունից՝ այն կարող եք միացնել ձեր Private Key-ի հետ և գեներացնել *.pfx ֆայլ, որն անհրաժեշտ է սերվերի վրա տեղադրելու համար՝

openssl pkcs12 -export -out c:\certificate.pfx -inkey c:\privateKey.key -in c:\certificate.crt
Լրացուցիչ մեկնաբանություն

© 2026 Հայկական Ծրագրեր