A.1 Հաշվապահություն
Փաստաթուղթը գրանցելիս հայտնվում է Ամսաթիվն աշխատանքային ժամանակահատվածում չէ ... հաղորդագրությունը
KBA-01427-TZN06T
Բովանդակություն

Համակարգում բոլոր գրանցվող, խմբագրվող կամ հեռացվող փաստաթղթերի Ամսաթիվ դաշտում լրացված արժեքը պետք է լինի ադմինիստրատորի կողմից սահմանված աշխատանքային ժամանակահատվածում:

KBArticles.CheckPeriod

Երբ հայտնվում է վերոնշյալ հաղորդագրությունն անհրաժեշտ է փոխել Դրույթների պատուհանի Ընդհանուր էջի Աշխատանքային ժամանակահատված դաշտերի արժեքները` նշելով անհրաժեշտ ժամանակահատվածը:

KBArticles.CheckPeriod2

 

warning_16x16 Ուշադրություն

Աշխատանքային ժամանակահատվածը խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ:

Երբ հաղորդագրության մեջ նշվում է օգտագործողի անունը, ապա անհրաժեշտ է փոխել տվյալ օգտագործողի համար սահմանված աշխատանքային ժամանակահատվածը:

KBArticles.CheckPeriod3

Օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածը խմբագրելու համար պետք է Օգտագործողներ (Ադմինիստրատորի գործիքներ -> Օգտագործողներ) տեղեկատուում նշել օգտագործողի տողը և կոնտեքստային ցանկից ընտրել Փաստաթղթի դրույթներ հրամանը:

Այնուհետ ուղղել Աշխատանքային ժամանակահտվածը և սեղմել Կատարել կոճակը:

Կարևոր է իմանալ, որ եթե օգտագործողի աշխատանքային ժամանակահատվածը սահմանված չի, ապա կիրառվում է դրույթներում սահմանված աշխատանքային ժամանակահատվածը:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր