Նոր ACRA2 ծրագրային համակարգին ՀԾ-Բանկ համակարգից նախնական տվյալների պահոցին տեղեկատվության տրամադրման համար անհրաժեշտ է կատարել որոշ աշխատանքներ: ACRA- ի ընթացիկ աշխատանքներին չխանգարելու համար նպատակահարմար է ՀԾ-Բանկի հիմնական տվյալների պահոցի(asbank, asbank_Archive, asbank_OLAP) վերջին վիճակով պատճենը վերականգնել թեսթային պահոցի վրա: Հիմնական աշխատանքները պետք է կատարել թեսթային տվյալների պահոցում: Անհրաժեշտ է ACRA արտահանման ամսաթվերում ապահովել զրոյական վիճակ, այսինքն կանչել ACRA արտահանման ամսաթվերը սկսած ամենաառաջին արտահանման ամսաթվից, Insert ստեղնով նշել բոլոր տողերը և տալ ''Նախորդ վիճակ'' գործողությունը այնքան, մինչև արտահանման ամսաթվերում բոլոր տողերը դատարկվեն:
Տվյալների արտահանման համար պետք է կատարել հետևյալ քայլերն` ըստ հերթականության.
1. Դիտարկել նախորդ օրերի փոփոխությունները (LRLSTDAYSCH) պարամետրի արժեքը անհրաժեշտ է փոխել և նշանակել այն առավելագույն օրերի քանակը, որոնցում կընդգրկվեն փակված պայմանագրերի փակման ամսաթվերը:
2. ACRA-ի կողմից տրամադրված ժամկետների դրությամբ կատարել տվյալների OLAP արտահանում : Որպես արտահանման ամսաթիվ անհրաժեշտ է ընտրել յուրաքանչյուր ժամանակահատվածի վերջի ամսաթիվը:
3. Առաջին արտահանման ժամանակ անհրաժեշտ է 'Միայն փոփոխությունները' նշիչը անջատել:
4. Կատարել ACRA արտահանում OLAP արտահանված ամսաթվերով:
5. Արտահանված ֆայլերը կրիպտավորել և ներբեռնել ACRA համակարգ:
Կոնվերտացիայի(ֆայլերը ACRA2 համակարգ ներմուծում) արդյունքը ցույց կտա ներմուծված ֆայլում առկա սխալները: ACRA2 համակարգում չեն ներմուծվում ֆայլում առկա միայն այն վարկային տվյալները, որոնց գծով գրանցվել են սխալները: Փաթեթի մնացած տեղեկատվությունը ներմուծվում է ամբողջությամբ:
Հնարավոր սխալների հաղորդագրություններն են`
1. “Գրավի առարկան լրացված չէ”: Սխալը հատկապես կարող է առաջանալ նախկինում փակված պայմանագրերի գծով: Անհրաժեշտ է կատարել այդ պայմանագրերի գծով խմբագրումներ և նորից արտահանում:
2. Ամսաթվերի հետ կապված սխալներ(“Պայմանագրի ամսաթիվը մեծ է ֆայլի տրամադրման ամսաթվից”, “Մարման ամսաթիվը փոքր է կնքման ամսաթվից” և այլն): Այս տիպի սխալները հիմնականում բնորոշ են այն պայմանագրերին, որոնք տեղափոխվել են այլ համակարգերից և որոնց գծով առկա LRBGNST(Պայմանագրի նախնական տվյալներ) փաստաթղթերում վերոհիշյալ ամսաթվերը սխալ են լրացված:
3. “Վարկի կապակցված օբյեկտի սխալ”, “Գրավի կապակցված օբյեկտի սխալ”: ACRA-համակարգում ստուգումները ունեն հետևյալ հիերարխիկ կառուցվածքը`
Վարկառու
Վարկ
Գրավ:
Եթե սխալ է առաջանում փոխկապակցված անձանց ցուցակում, նախ կաշխատեն ստուգումները փոխկապակցվածության դաշտում, հետո նույն սխալի հետևանքով քանի որ չեն ներմուծվի վարկի և գրավի տվյալները համապատասխան սխալի հաղորդագրութունները կարտացոլվեն դրանց գծով: Հետևապես մեկ սխալի հետևանքով կարող է երևալ սխալների հաջորդականությունը մի քանի տողով:
ACRA- ում առաջացող սխալնեերի հաղորդագրությունները կցված են:
https://support.armsoft.am/KBAttach/KBAttach/FFABCA47-3A87-43D4-B785-F6E5EAA93402.xls |