A.5 Ադմինիստրատորի գործիքներ
ՀԾ-Հաշվապահ 3.11.3 տարբերակի տվյալների ինդեքսավորում
KBA-01278-3DZVS2
Բովանդակություն

ՀԾ-Հաշվապահ համակարգի  աշխատանքի  ընթացքում կա հաշվապահական տվյալների ամբողջականության  խախտման և տվյալների պահոցի ֆայլի  վնասման  վտանգ: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում որոշակի պարբերականությամբ կատարել  պահոցների տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում:
Դիտողություն: Այս գործողությունները կատարելու համար օգտագործողը պետք է ունենա ՀԾ-Հաշվապահ համակարգի ադմինիստրատորի կարգավիճակ: 

Ինդեքսավորում  գործողությունը նախատեսված է ՏՊ աշխատանքն արագացնելու, չափսը փոքրացնելու և ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու համար: 

ՏՊ-ն ինդեքսավորելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ  քայլերը.

1. Բացել ՀԾ-Հաշվապահ համակարգը:

2. Ընտրել որևէ ՏՊ և մենաշնորհով մտնել համակարգ:

3. Բացել Տվյալների պահոցներ պատուհանը (Աշխատանք->Ադմինիստրատորի գործիքներ->Տվյալների պահոցներ):

4. Ընտրել ՏՊ-ի տողը և կոնտեքստային ցանկից ընտրել Ինդեքսավորել հրամանը:

5. Սեղմել Կատարել կոճակը:

 

6. Ինդեքսավորման վերջում հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է:

7. 4 և 5 քայլերը կարելի է կրկնել յուրաքանչյուր ՏՊ-ի համար:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր