Նոր հնարավորություններ Կարևոր փոփոխություններ •Ավելացել է b2b.armsoft.am ենթահամակարգ, որտեղ արտացոլվում են b2b.armsoft.am հարթակով Ստացված և Ուղարկված փաստաթղթերը:
•Ավելացել է հնարավորություն տեսնել վերջին փաստաթղթերը, որոնք Օգտագործողը բացել է իր աշխատանքի ընթացքում:
•Ավելացվել է նոր փաստաթուղթ` Փոխանցման հաշիվ: Փաստաթուղթը կարելի է ուղարկել Գնորդին b2b.armsoft.am հարթակով կամ էլ. փոստով, ինչպես նաև կարելի է փաստաթղթի հիման վրա ստեղծել Հաշիվ-ապրանքագիր: •Ավելացվել է նոր փաստաթուղթ` ՆԱ ապակոմպլեկտավորում: Առկայությունում գտնվող նյութական արժեքը հեշտությամբ կարելի է տրոհել բաղադրամասերի: •Ավելացել է բնապահպանական վճարների հաշվարկի հնարավորություն վաճառքի փաստաթղթերում: Հաշիվ-ապրանքագրում լրացված վճարները արտահանվում են e-invoicing համակարգ: Հաշվապահություն •Այժմ Գործընկերներ տեղեկատուի հասցեներ դաշտում կարելի է լրացնել մինչև 255 նիշ: •Ավելացվել է հնարավորություն Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթից տպել Կանխավճարի ՀԴՄ կտրոն:
Նյութական արժեքները և արագամաշ առարկաներ •Այժմ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Անվանում դաշտում կարելի է լրացնել մինչև 200 նիշ: •Մատակարարների ապրանքացանկում ներքին կոդի համապատասխանեցումը հնարավոր է իրականացնել գծիկավոր կոդի հիման վրա: •Դրույթների Հաշիվներ էջում ավելացվել է ՆԱ վաճառքից հետ վերադարձի հասույթի ճշգրտման հաշիվ, Բնապահպանական վճարների կրեդիտային և դեբետային հաշիվներ: •Ավելացվել է հնարավորություն ՆԱ գույքագրումը կատարել ըստ ՆԱ խմբի: •Հարկային հաշվի և տեղափոխման փաստաթղթի սերիա-համարը այժմ վերագրվում է նաև փաստաթղթի համարին: •Դուրս գրված հարկային հաշիվների և Տեղափոխման փաստաթղթերի մատյանում ավելացվել է խմբային գործիք արդեն գրանցված փաստաթղթերի համարներին սերիա-համարները վերագրելու համար: •ՆԱ հաշվետվությունների դիալոգ պատուհանում ավելացվել է Լրացուցիչ բաժին, որտեղ կարելի է ընտրել որոշ սյուների արտացոլման ձևը և լրացուցիչ սյուների ցուցադրումը:
•Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կարելի է տեսնել Քարտային տեսքով: •Ավելացվել է հնարավորություն Excel-ից ներմուծել Արագամաշ Առարկաների ձեռքբերման փաստաթղթերը: Ներմուծման QWIncomeGroupImport.xls ֆայլը գտնվում է հետևյալ գրադարանում C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 6\Import: Աշխատավարձ •Աշխատակիցների ցուցակ ընդլայնված հաշվետվությունում ավելացել է Այլ փաստաթուղթ սյունը, որտեղ երևում է աշխատակցի նույնականացման քարտի տվյալները / անձնագրի փոխարեն լրացվող աշխատակցի նույնականացման փաստաթղթի տվյալները: •Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթուղթը XML արտահանելիս այժմ արտահանվում են նաև աշխատակցի անունը և հաշվարկային հաշիվը: Ադմինիստրատորի գործիքներ •Ավելացվել է Փաստաթղթերի պատմություն մատյան, որտեղ խմբային կարելի է տեսնել փաստաթղթերի փոփոխման պատմությունը:
Լուծված խնդիրներ •Հայէկոնոմբանկի և ԲՏԱ բանկի միացման արդյունքում ԲՏԱ բանկի կոդը փոխվել է, այժմ կոդը 16360 է: Կարգավորվել են այդ կոդով սկսվող հաշվեհամարներով ՀԾ- Ինտերնետբանկ համակարգ ներմուծումներն ու արտահանումները: •Վճարման հանձնարարագրում տառեր պարունակող Հաշվարկային հաշիվ լրացված լիելու դեպքում բերվող հաղորագրության վերանայում: •Ստացված ծառայություններ փաստաթղթերի փոխարկման սխալի կարգավորում •Շրջանառության հաշվետվությունը վերջին մակարդակի հաշիվներով կանչելիս առաջացող խնդրի կարգավորում: •Հաշիվ-ապրանքագիր փաստաթղթում ընդհանուր գումարը խմբագրելու արդյունքում կանխավճարի սխալ ձևակերպման խնդրի կարգավորում: •Հարկային հաշիվը e-Invoicing արտահանելիս զեղչի տողի ընդհանուր գումարի հաշվարկման կարգավորում: •ՊՄՕ-ի հիման վրա Վերադարձ մատակարարին փաստաթուղթը ստեղծելիս Մատակարարի հաշիվ դաշտի լրացման սխալի կարգավորում: •Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի փոխարկման շտկում: •ՆԱ կոմպլեկտավորում փաստաթղթում Լրացնել կոճակի աշխատանքի սխալի շտկում: •Արագամաշ առարկաների առկայությունում սպառված խմբաքանակների ցուցադրման սխալի շտկում: •Նյութական արժեքների շրջանառություն հաշվետվությունում Բացված ըստ գործողությունների դրոշակի աշխատանքի կարգավորում: •Նյութական արժեքների և Արագամաշ առարկաների առկայության հաշվետվություններում այսուհետ միշտ կցուցադրվեն ոչ զրոյական քանակներով կամ գումարներով տողերը: •Ապագա ամսվան բաժին ընկնող Արձակուրդայինի հաշվարկի գրանցման կանխարգելում, եթե Ապագա ամսում գրացված են Աշխատավարձի ձևակերպումները: •Հղիության և ծննդաբերության նպաստ փաստաթղթի հեռացման կարգավորում: •Դրույթներում Գործառնության հաշվի և գործընկերոջ ֆիլտրացիա դրոշակի աշխատանքի կարգավորում: •ՀԾ-Առևտուր համակարգից Վաճառք կտրոնների անկանխիկ վճարումների ներմուծման կարգավորում: •b2b հարթակի հետ կապված սխալների շտկում: |