A.7 Ադմինիստրատորի գործիքներ
Տվյալների ամբողջականության ստուգում
KBA-01409-0D2RJJ
Բովանդակություն

Տվյալների ամբողջականության ստուգում գործողությունը նախատեսված է աղյուսակներում գրանցված տվյալների փոխկապակցվածության անհակասելիությունը և ամբողջականությունը ստուգելու համար: Պահոցի տվյալների ամբողջականության ստուգումները կարելի է կատարել առանձին ենթահամակարգի համար կամ ամբողջ պահոցի համար:

Տվյալների ամբողջականությունը ստուգելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ  քայլերը.

1.Ընտրել Տվյալների ամբողջականության ստուգում հրամանը (Ադմինիստրատորի գործիքներ->Տվյալների ամբողջականության ստուգում):

 KBArticles.Howtointegritydatabase1

 2. Ընտրել այն ենթահամակարգերը, որոնք հարկավոր է ստուգել:

 AdminTools.DataIntegrity

 3. Սեղմել Կատարել կոճակը և սպասել մինչև կատարվի ստուգումը:

 KBArticles.Howtointegritydatabase2

 4. Ստուգման վերջում հայտնվում է Տվյալների ամբողջականության ստուգման ավարտ հաղորդագրությունը.

 KBArticles.Howtointegritydatabase3

 Ստուգումն ավարտելուց հետո հայտնաբերված հակասությունները գրանցվում են Սխալների քանակ սյունում: Դրանց մանրամասները կարելի է տեսնել Մանրամասներ հրամանի միջոցով բերվող հաշվետվությունում:

Լրացուցիչ մեկնաբանություն

© 2025 Հայկական Ծրագրեր