ՀԾ-Աշխատավարձ և Կադրեր համակարգում մշակվել է վարձու աշխատողների և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձանց անհատական տվյալների գրանցման հայտերի էլեկտրոնային հանձնման եղանակը (ՀՀ ՊԵԿ 197-Ն որոշում): Այս հնարավորությունը ավելանում է համակարգում 4.18.0 տարբերակում:
Գրանցման հայտերը նախ արտահանվում են Excel, որտեղ անհրաժեշտության դեպքում հնարավոր է իրականացնել փոփոխություններ, այնուհետև, նշելով համապատասխան ճանապարհը, արտահանում ենք .xml ֆորմատ, որն էլ ներմուծվում է հարկայինի համապատասխան հաշվետվության մեջ (N 79):
Մինչ գրանցման հայտերը արտահանելը անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որպեսզի աշխատակցի քարտում կամ կադրային թերթիկում ճիշտ լրացված լինեն այն տվյալները, որոնք հայտը գրանցելու ժամանակ կրկին ստուգվում են հարկայինի կողմից: Դրանք հետևյալ ռեկվիզիտներն են `
· Աշխատակցի անուն, ազգանուն
· Ծննդյան ամսաթիվ
· Պաշտոն դաշտը (պարտադիր լրացված պետք է լինի)
· Սոցիալական քարտի համարը կամ դրա բացակայության դեպքում սոցիալական քարտի չունենալու մասին տեղեկանքի համարը
· Անձնագրի սերիա և համար (լրացնել առանց բացակի 2 սիմվոլ և 7 թվանիշ)
· Անհրաժեշտ է, որպեսզի լրացված լինի 'Նույնականացման փաստաթղթի տեսակ' դաշտը: Այս դաշտը ակտիվանալու է 4.17.2 տարբերակով:
Անհրաժեշտ ուղղումները կատարելուց հետո բացել 'Աշխատավարձի հաշվառում' ԱՇՏ-ի 'Թղթապանակներ' --> 'Աշխատանքային թղթապանակներ' --> 'Աշխատակիցներ' թղթապանակը, որտեղ 'Աշխատակցի գրանցման հայտ' հրամանով բացվում է համապատասխան Excel, որի առանձին էջերում լրացվում են համապատասխան տեղեկությունները.
· Առաջին էջում` 'General', արտահանվում է աշխատակցի քարտում լրացված տեղեկատվությունը
· Երկրորդ էջում`'Career', լրացվում են տվյալ ամսում կատարված պաշտոնների փոփոխությունները, որը արտահանվում է ստեղծված աշխատանքային առաջադիմություն փաստաթղթերից: 'Կադրեր' ենթահամակարգի բացակայության դեպքում` աշխատակցի քարտի խմբագրման պատմությունից
· Երրորդ էջում` 'Leave', լրացվում են չվճարվող արձակուրդները, ընդ որում եթե չվճարվող արձակուրդը մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ է, ապա անհրաժեշտ է 'Արձակուրդի տեսակ' տեղեկատուում ունենալ հատուկ չվճարվող արձակուրդի տեսակ, որտեղ նշված կլինի 'Երեխայի խնամք' նշիչը
· Չորրորդ`'Civil', ներդիրում լրացվում է քաղաքացիաիրավական պայմանագրերի մասին տեղեկատվություն:
Հարկ է նշել, որ գրանցման հայտերի հանձնումը իրականացվում է ամսական կտրվածքով:
Օտարերկյա քաղաքացիներին ցանկալի է հարկայինի կայք մուտքագրել ձեռքով` լրացուցիչ սխալներից խուսափելու համար: |