ՀԾ-Հաշվետար 2012 համակարգում իրականացված է բազմարժութային հաշվառում: Այսինքն` համակարգը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հաշվով վարել տարբեր արտարժույթներով հաշվառում և ավտոմատ գրանցում է նրանց համարժեքները ՀՀ դրամով: Համակարգում վարվում է երկու մատյան: Առաջին մատյանում գրանցում են օգտագործողի կատարած արտարժութային գործարքների գումարները (նկարում պատկերված է ձախ կողմում), իսկ երկրորդում համակարգն ավտոմատ գրանցում է դրանց համարժեք դրամային գումարները (նկարում պատկերված է աջ կողմում):
Որևէ հաշվով արտարժույթով հաշվառում վարելու համար պետք է Հաշվային պլան տեղեկատուից խմբագրել տվյալ հաշիվը և Հասանելի արտարժույթներ էջում միացնել համապատասխան արտարժույթի դրոշակները: Օրինակ` եթե իրականացվում է ապրանքների վաճառք ԱՄՆ դոլարով, եվրոյով և հայկական դրամով, ապա 2211 «Դեբիտորական պարտքեր արտադրանքի, ապրանքների վաճառքների գծով» հաշվում պետք է նշել հետևյալ տողերը.
Դիտողություն: Եթե տվյալ հաշվով վարվելու է միայն արտարժույթով հաշվառում (օր.` միայն USD - ԱՄՆ դոլար), պետք չէ միացնել AMD - Հայկական դրամ դրոշակը, քանի որ համակարգը ցանկացած արտարժույթի հետ զուգահեռ վարում է դրա դրամային համարժեքի հաշվառում:
Արտարժույթների և ՀՀ ազգային արժույթի նկատմամբ դրանց փոխարժեքների ցուցակը վարելու համար օգտագործվում են համապատասխանաբար Արտարժույթներ և Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուները: Արտարժույթի փոխարժեքները կարելի է համակարգ ներմուծել երկու եղանակով. ձեռքով մուտքագրել դրանք Արտարժույթի փոխարժեքներ տեղեկաուում, կամ Հայկական Ծրագրեր ընկերության վեբ-կայքից ( www.armsoft.am ) բեռնել համապատասխան ֆայլը և ներմուծել համակարգ` օգտվելով Աշխատանք-Ադմինիստրատորի գործիքներ-Ներմուծել տվյալներ հրամանից:
Համակարգում գրանցվող գործառնություններում կամ երկու կողմում էլ պետք է նույն արժույթը լինի, կամ թղթակցության մի կողմում արտարժույթ, մյուսում` դրամ (AMD): Օրինակ`
Այս գործառնության արդյունքում 2211 հաշիվը կդեբետագրվի 1000 USD` արտարժութային մատյանում և 370000 դրամ` համարժեքների մատյանում, իսկ 6111 հաշիվը կկրեդիտագրվի 370000 դրամ երկու մատյաններում էլ: Արտարժութային գործարքի համարժեք գումարը կարող է որոշվել հետևյալ եղանակներով: 1. Օգտագործվում է փաստաթղթում նշված փոխարժեքը: 2. Եթե փաստաթղթում նշված չէ փոխարժեքը, ապա վերցվում է գործարքի օրվա փոխարժեքը` ՙԱրտարժույթի փոխարժեքներ՚ տեղեկատուից: Դիտողություն: Ամեն դեպքում օգտագործողը կարող է անմիջապես ՙԳումար դրամով՚ դաշտում մուտքագրել անհրաժեշտ գումարը: Հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն արտարժութային հաշիվները անհրաժեշտ է վերագնահատել` երբ կատարվում է մարում, կամ ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ: Պարզաբանելու համար դիտարկենք երկու օրինակ: Օրինակ 1. Ենթադրենք 15/06/09-ին 2211 հաշիվը դեբետագրվել է 1000 USD և համարժեքը գրանցվել է 370000 դրամ: 20/06/09-ին անհրաժեշտություն է առաջացել 2211 հաշիվը կրեդիտագրել 1000 USD: Այդ օրը USD-ի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ հավասար է 368-ի: Գործառնությունը գրանցելիս համակարգն այդ հաշիվը կրեդիտագրում է 1000 USD և նրան համարժեք 368000 դրամ: Այսպիսով, մնում է 0 USD և նրան համարժեք դեբետում 2000 դրամ:
Օրինակ 2. Ենթադրենք 15/06/09-ին 2211 հաշիվը դեբետագրվել է 1000 USD և համարժեքը գրանցվել է 370000 դրամ: 20/06/09-ին անհրաժեշտություն է առաջացել 2211 հաշիվը կրեդիտագրել 1000 USD: Այդ օրը USD-ի փոխարժեքը ՀՀ դրամի նկատմամբ հավասար է 372-ի: Գործառնությունը գրանցելիս համակարգը փորձում է այդ հաշիվը կրեդիտագրել 1000 USD և նրան համարժեք 372000 դրամ: Սակայն այդ գործառնությունը չի գրանցվի, որովհետև, հակառակ դեպքում կառաջանար 0 USD մնացորդ և նրան համարժեք 2000 դրամ կրեդիտում, որը կբերեր 2211 հաշվի ակտիվա-պասիվության խախտմանը: Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար, արտարժութային հաշիվներով գործառնություններ գրանցելուց առաջ պետք է վերագնահատել տվյալ հաշվի մնացորդը` 'Հաշվի վերագնահատում' գործողության միջոցով: Արդյունքում դոլարային գումարի համարժեքը վերահաշվարկվում է ըստ այդ օրվա փոխարժեքի: Այսպիսի իրավիճակներից խուսափելու համար արտարժութային հաշիվների մնացորդները պետք է պարբերաբար վերագնահատել: Հաշվապահական հաշվառման ստանդարտների համաձայն արտարժութային հաշիվները անհրաժեշտ է վերագնահատել` երբ կատարվում է մարում, կամ ֆինանսական հաշվետվությունները կազմելուց առաջ (ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները»):
Վերագնահատումից առաջացած փոխարժեքային տարբերությունը հաշվառվում է 725 - Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից ծախսեր կամ 625 - Արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներ հաշիվներով:
ՀԾ-Հաշվապահ համակարգում վերագնահատում կատարելու համար անհրաժեշտ է կանչել հաշիվների Մնացորդներ հաշվետվությունը տվյալ օրվա դրությամբ, դիալոգ պատուհանի Հաշվետվության արժույթ դաշտի արժեքը նշելով 3 - ԱԴՄով և արտարժույթով: Գործընկերների հաշվառում ունեցող հաշիվների մնացորդները վերագնահատելու համար պետք է բացել Գործընկերների մնացորդներ հաշվետվությունը: Վերագնահատում կատարելիս համակարգը կիրառում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արժույթի այդ օրվա փոխարժեքը: Այդ պատճառով խորհուրդ ենք տալիս վերագնահատում կատարելուց առաջ համոզվել, որ տեղեկատուում մուտքագրված են արտարժույթների այդ օրվա փոխարժեքները:
Հաշվետվությունները կանչելիս բացվող դիալոգ պատուհաններում 'Արժույթ' և 'Հաշվետվության արժույթ' դաշտերն ունեն հետևյալ նշանակությունները: 'Արժույթ' դաշտում նշվում է, թե ո՞ր արտարժույթներով շարժը և մնացորդները պետք է արտացոլվեն հաշվետվության մեջ, իսկ ՙ'Հաշվետվության արժույթ' դաշտում նշվում է, թե այդ մնացորդներն ու շարժը ինչ արժույթով արտահայտված երևան հաշվետվության մեջ:
|