Ըստ կանոնակարգ 2-ի շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և կապիտալի գործիքների գնային ռիսկերը հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով բանկի.
ա. շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը, կամ
բ. շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:
Այս պայմանների ապահովման համար ՀԾ-Բանկ համակարգի 'OLAP ադմինիստրատորի ԱՇՏ ->Բանաձևեր->Բազել II բանաձևեր->Այլ' ճանապարհով գոյություն ունեն երկու բանաձևեր` _TKLH1 և _TKLH2 կոդերով: Ծրագիրը յուրաքանչյուր անգամ թիվ 03 հաշվետվության 11, 12 և 13 էջէրը հաշվարկելիս դիմում է այդ բանաձևերին և հաշվարկում դրանք հետևյալ կերպ.
Եթե հաշվետու ժամանակաշրջանում, որի համար կազմվում է հաշվետվությունը, տվյալ բանաձևերի միջին օրական արժեքները դրական են, ապա հաշվարկում են 11, 12 և 13 էջերը, եթե ոչ, ապա հաշվարկում են վերոնշյալ բանաձևերը նախորդ ամսվա համար միջին օրականով. դրական արդյունքի դեպքում համակարգը այդ էջերը լրացնում է, հակառակ դեպքում` չի լրացնում և անցնում է մյուս էջերի հաշվարկմանը: |