01.01.2011թ.-ից ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգում անհրաժեշտ է կատարել օրենսդրական պարամետրերի փոփոխություն: Փոփոխության ենթակա են 460 'Անձնական նվազեցում', 945 'Հիվանդաթերթիկի մինիմալ գումարը', Tx1 'Եկամտահարկի սանդղակի առաջին արժեք' և Tx2 'Եկամտահարկի սանդղակի երկրորդ արժեք' պարամետրերը: Պարամետրերի նոր արժեքները մուտքագրվում են 'Աշխատավարձի հաշվառում' ենթահամակարգի 'Կարգավորումներ և դրույթներ'→ 'Օրենսդրական և օգտագործողի պարամետրեր' թղթապանակից:
Պարամետրերից յուրաքանչյուրի նոր արժեքը մուտքագրելու համար թղթապանակից մկնիկի աջ ստեղնի միջոցով պետք է ընտրել 'Ավելացնել' հրամանը և բացվող պատուհանում մուտքագրել համապատասխան արժեքները.
460 պարամետրի դեպքում
945 պարամետրի դեպքում
11.04.11թ. –ից ուժի մեջ մտած ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի N 66-Ն հրամանի համաձայն “Եկամտահարկի հաշվարկման և բյուջե վճարման կարգի մասին” հրահանգը հաստատելու մասին” N02/456 հրամանում կատարված փոփոխությունների և լրացումների հետ կապված ՀԾ Հաշվապահություն 4.0 համակարգում անհրաժեշտ է փոփոխել եկամտահարկի հաշվետվության առաջին և երկրորդ սանդղակների արժեքները:
ՀԾ-Հաշվապահություն 4.0 համակարգի 4.12.0 տարբերակում կատարվել են փոփոխություններ նաև հղիության և ծննդաբերության նպաստից եկամտահարկի պահման հետ կապված: Այժմ ընթացիկ ամսվան վերաբերող հղիության և ծննդաբերության գումարը գրանցվում է 946 “Հղիության/ծննդաբերության նպաստ” կոդով, ապագա ամիսներին բաժին ընկնող գումարները` 947 կոդով, իսկ ապագա ամիսներում համապատասխան ամիսներին բաժին ընկնող գումարները 948 կոդով: “Հավելումներ և պահումներ” տեղեկատուում վերոնշյալ երեք կոդերի համար “Հարկերում պատկանելիություն” էջում “Եկամտահարկը պահվում է “ ստուգավանդակը անհրաժեշտ է նշել, որպեսզի եկամտահարկը պահվի: |