Հարց` Ինչպես կարող է լինել, որ Տեղեկություններ վճարված եկամուտների մասին հաշվետվության 'Վճարված եկամուտների գումարը' սյան արժեքը չհամընկնի այդ նույն ժամանակահատվածի համար Անհատական հաշվետվության, Եկամտահարկի հաշվետվության կամ ամփոփ տվյալների հաշվետվությունների գումարների հետ:
Պատասխան` Տվյալ հաշվետվությունը լրացվում է վճարման պահով, այսինքն լրացվում է փակված վճարացուցակներում պահված տվյալներից: Այդ-իսկ պատճառով տվյալ հաշվետվությունը ճիշտ չէ ստուգել եկամտահարկի եռամսյակային հաշվետվության հետ, քանի, որ վերջինս լրացվում է հաշվարկված տվյալների հիման վրա(բացառությամբ քաղաքացիաիրավական պայմանագրերի,անաշխատունակության թերթիկների... ):
Տվյալ հաշվետվությունը պետք է ստուգել <Հարկերի հաշվետվություն ըստ վճարացուցակների> հաշվետվության հետ: Հարկավոր է հաշվետվության ֆիլտրման պատուհանում <ժամանակահատվածը ըստ փակման ամիսների> ստուգավանդակը միացնել և ժամանակահատված դաշտում նշել ամբողջ տարին: Հաշվետվության հետևյալ սյուների արժեքները` *եկամտահարկով հարկվող գումար, *եկամտահարկ,*անհատական սոցապ, պիտի համապատասխանեն <Տեղեկություններ վճարված եկամուտների մասին> հաշվետվության <վճարված եկամուտների գումար>, <պահված հարկի գումար>, <սոցիալական վճար> սյուների արժեքների հետ:
Նշենք, որ 2009թվականի համար տվյալ հաշվետվության հանձնման վերջնաժամկետը 15.04.2010 է : |